Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը հայտնել է Զիկա վիրուսի տարածումը կանխելու նպատակով արյուն հանձնելու կանոնների փոփոխության մասին:
Բոլոր դոնորները, որոնք Ֆրանսիա են եկել այն երկրներից, որտեղ Զիկա վիրուս է հայտնաբերվել, պիտի 28 օր սպասեն, մինչեւ նրանց կթույլատրվի արյուն հանձնել, պարզաբանել է նախարարը:
«Մենք միջոցներ ենք ձեռք առնում` հավաստիանալու, որ դոնորների արյան մեջ վիրուս չկա: Այն երկրներից եկածները, որտեղ Զիկա է հայտնաբերվել, չպետք է արյուն հանձնեն մինչեւ 28-օրյա ժամանակահատվածի ավարտը», — Europe-1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Տուրենը:
2016-ի հունվարի 27-ին վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի Հյուսիսամերիկյան, Հարավամերիկյան եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների 27 երկրում` Բարբադոսում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Կանաչ Հրվանդանում, Սալվադորում, Ֆիջիում, Ֆրանսիական Գիյանայում, Գվադելուպում, Գվատեմալայում, Գայանայում, Հաիթիում, Հոնդուրասում, Մալդիվներում, Մարտինիկում, Մեքսիկայում, Սեն-Մարտենում, Սամոայում, Սողոմոնյան կղզիներում, Սուրինամում, Թայլանդում, Վենեսուելայում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում