40 տարեկանից հետո ֆիզիկական վարժություններն անհրաժեշտ են ուղեղի առողջության համար

12 փետրվարի, 2016  22:40

40 տարեկանից հետո ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել ուղեղի չափերի նվազման գործընթացը, դրանով մեծացնելով կյանքի ակնկալվող տեւողությունը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի գիտնականները

Հետազոտողները պարզել են, որ 30 եւ 40 տարեկանից հետո ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով մարդիկ 20 տարի անց ավելի փոքր ուղեղ են ունենում նրանց համեմատ, ով սպորտով է զբաղվել: Ուղեղի ծավալի նվազումը կարող է նրա ծերացման նշան լինել: 

Հետազոտության ընթացքում միջինը 40 տարեկան, ձեռքբերովի թուլամտություն կամ սրտի հիվանդություններ չունեցող 1 583 կամավոր մարզվել է վազքուղու վրա: Երկու տասնամյակ անց նրանք ՄՌՏ հետազոտություն են անցել, որը ցույց է տվել, որ որքան քիչ է մարդը մարզվել այդ տարիների ընթացքում, այնքան փոքր է եղել նրա ուղեղը: 

Գիտնականները շտկել են իրենց հետազոտության արդյունքները` բացառելով այն կամավորներին, որոնք սրտի հիվանդությունների էին բախվել կամ զարկերակային ճնշումը վերահսկելու նպատակով եւ սրտային խնդիրների պատճառով սկսել էին բետա-արգելակիչներ ընդունել: Այդ խմբում 1 094 կամավոր է հայտնվել: Բոլոր այլ գործոնները հաշվի առնելով` գիտնականներն ուղիղ կապ են հայտնաբերել 40 տարեկանից հետո մարդու մարզական պատրաստվածության եւ ծեր տարիքում ուղեղի չափի միջեւ: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում