Սեռական զուգընկերների մեծ քանակը տղամարդկանց մոտ մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը

15 փետրվարի, 2016  23:45

Սեքսով հաճախակի զբաղվող կանայք ավելի հազվադեպ են բախվում բերանի խոռոչում ուռուցքների: Իսկ տղամարդկանց մոտ հակառակ վիճակագրությունն է, ինչպես ցույց են տվել դիտարկումները: 

Ամերիկյան Բալթիմոր քաղաքի Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեծ թվով սեռական զուգընկերներ ունեցող կինն ավելի հազվադեպ է տառապում կոկորդի եւ բերանի քաղցկեղից:  Այդ չարորակ նորագոյացությունները կապված են մարդու պապիլլոմավիրուսի հետ (ՄՊՎ), սեռական եղանակով ամենից հաճախ  փոխանցվող  հիվանդություններից մեկի:  

Իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ վիճակագրությունը լրիվ այլ է: Հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախակի են հիվանդանում բերանի խոռոչի կամ պարանոցի քաղցկեղով, եթե սեռական զուգընկերների մեծ քանակ ունեն: Տղամարդկանց համար HPV-ի հետ կապված ուռուցքների ռիսկն աճում է զուգընկերների թվին ուղիղ համամասնությամբ: 

Հատուկ ռիսկի խմբում, ինչպես ցույց են տվել դիտարկումները, միջին տարիքի սպիտակ  տղամարդիկ են: Ընդ որում, կանոնավոր կերպով օրալ սեքսով զբաղվող երիտասարդ տղամարդկանց թիվն աճել է նախորդ սերունդների համեմատ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք մեծ քանակությամբ հեշտոցային սեռական զուգընկերներ ունեն, մարդու պապիլլոմավիրուսի ավելի փոքր վտանգի են բախվում: 

Դա գուցե բացատրվում է նրանով, որ սկզբում կանայք  HPV-ին բախվում են հեշտոցի միջոցով, ինչից հետո նրանց օրգանիզմում իմունային ռեակցիա է մշակվում, ինչը խոչընդոտում է վարակի օրալ ներթափանցմանը: Տղամարդկանց մոտ իմունիտետի նման պաշտպանություն չի դրսեւորվում: Պարզվել է, որ տղամարդիկ անհամեմատ ավելի հազվադեպ են ինքնամաքրվում այդ վարակից, քան կանայք, այդ պատճառով նրանց մոտ քաղցկեղի զարգացման վտանգն ավելի մեծ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում