Ինչպես ճիշտ լվանալ դեմքը

21 փետրվարի, 2016  19:34

Մարդկանց մեծամասնությունը սխալ է լվանում իր դեմքը, եւ դա ավերում է նրանց մաշկը, պնդում են Ավստրալիայից փորձագետները: 

Երբ ցնցուղ ընդունելիս լվանում ենք մեր դեմքը, դա սխալ ենք անում, կարծում են նրանք: Մարդկանց մեծամասնությունը սխալմամբ կարծում է, որ դեմքը տաք ջրի ուժեղ շիթի տակ լվանալը մաքուր, անթերի մաշկ ստանալու լավագույն միջոցն է: 

«Մարդկանց շատ մեծ քանակություն է շարունակում  դեմքը ցնցուղի տակ լվալ նույն ջերմաստիճանի եւ նույն ճնշման ջրով, որով ամբողջ մարմինն են լվանում, ասում է դիմահարդար Ջեյն Սքոթը: Իսկ դա այնքան էլ լավ միտք չէ: Ցնցուղից թափվող տաք ջուրն ի վիճակի է բացասաբար ազդել այտերի նուրբ մազանոթների վրա, ինչը դրանք մաշկի վրա ավելի տեսանելի է դարձնում: Այդ դեպքում մաշկի ընդհանուր վիճակը եւս վատանում է»:

Այդ տեսակետի հետ համամիտ են նաեւ այլ մաշկաբաններ, որոնք պնդում են, որ տաք ջուրը դեմքը զրկում է մաշկային ճարպի բնական պաշտպանությունից: Իհարկե տաք ցնցուղ ընդունելը բավականին հաճելի է, բայց դա նաեւ գրգռում եւ չորացնում է մաշկը` նեղացնելով արյունատար անոթները, ինչի հետեւանքով մաշկն ավելի կարմիր է թվում:  

Դեմքը լվալու լավագույն միջոցը քիչ գոլ, բայց ոչ շատ տաք ջուր օգտագործելն է: Այդ դեպքում դեմքը պետք է լվալ ծորակի տակ` դրան մոտեցնելով ջրով լի ափը, ոչ թե ուժեղ շիթը, որպեսզի մաշկը չվնասվի: Լվացվելու վերջում վատ չի լինի սառը ջուր միացնել, ինչը դեմքի մաշկի վրա թարմացնող ազդեցություն կունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում