Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է Զիկա վիրուսի տարածման աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:
«Մենք կարող ենք նոր դեպքեր եւ ավելի լայն տարածում սպասել: Սեռական եղանակով վիրուսի տարածումն ավելի է հաճախանում, քան սպասում էինք»,— ասել է նա, հայտնում է AP-ը:
ԱՀԿ-ի ղեկավարը հայտնել է, որ Զիկա վիրուսն արդեն Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի 31 երկիր է ներառել: Հետո էլ հիվանդությունը «ներմուծվում է» աշխարհի այլ տարածաշրջաններ:
«Զիկա վիրուսի ներմուծված դեպքեր են գրանցվել աշխարհի բոլոր տարածաշրջաններում», - ասել է ԱՀԿ-ի Գլխավորր տնօրենը: Նա ընդգծել է, որ դրա հետ կապված ընդլայնվում են վարակվման վտանգին ենթակա մարդկանց խմբերը:
«ԱՀԿ-ն առայժմ խորհուրդ չի տալիս տեղաշարժերի սահմանափակումներ մտցնել այն երկրներ, որտեղ հայտնաբերվել է վիրուսը», - հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում