Բեղմնավորումից առաջ երկու բաժակ սուրճը մեծացնում է վիժման վտանգը

27 մարտի, 2016  22:14

Օրական երկու եւ ավելի բաժակ սուրճ խմելու սովորությունը մեծացնում է վիժման վտանգը, եթե կինը սբեղմնավորման շրջանում չի հրաժարվում սուրճից, պնդում են ԱՄՆ-ում Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները: 

Հղիության ընդհատման վտանգն ի հայտ է գալիս այն դեպքում, եթե ապագա մայրը կամ նրա զուգընկերը մեծ քանակությամբ կոֆեին են օգտագործում: Վիժման վտանգը մեծանում է նաեւ կոֆեին պարունակող ըմպելիքների գտագործումից հետո, այդ պատճառով անհրաժեշտ է կրճատել սաղմնավորումից առաջ կոֆեինի քանակը: 

Գիտնականները վերլուծել են LIFE հետազոտության տեղեկությունները, որն ուսումնասիրել է բեղմնավորության, կենսակերպի եւ օրգանիզմի վրա արտաքին քիմիկատների ազդեցության միջեւ կապը: Այդ հետազոտությանը 2005-ից 2009-ի ընթացքում Միչիգանի չորս օկրուգից եւ Թեքսասի 12 օկրուգից 501 զույգ է մասնակցել: Հետազոտության հեղինակները մանրամասնորեն ուսումնասիրել են կյանքի գործոնները, ներառյալ ծխելը, գազավորված ըմպելիքների եւ վիտամինների օգտագործումը  սաղմնավորմանը նախարդած  4 շաբաթվանից մինչեւ հղիության 7-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածում:

344 հղիությունից 98-ը կամ 28 տոկոսը վիժումով է ավարտվել: 35 տարեկանից մեծ կանայք գրեթե երկու անգամ ավելի են ենթակա եղել վիժման վտանգին, ցույց են տվել դիտարկումները: Բացի այդ, հնարավոր է եղել պարզել, որ կանանց եւ տղամարդկանց կողմից կոֆեինով ըմպելիքների օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը: Դրա համար բավական է բեղմնավորումից մի քանի շաբաթ առաջ ամեն օր օրական երկու բաժակ ըմպելիք օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում