Դիաբետի դեմ հայտնի դեղամիջոցը մեծացնում է միզափամփուշտի քաղցկեղի զարգացման ռիսկը

1 ապրիլի, 2016  23:53

Հայտնի դեղամիջոցի ընդունումը կարող է զգալիորեն մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Խոսքը պիոգլիտազոն դեղամիջոցի մասին է, որը   63 տոկոսով բարձրացնում է միզափամփուշտի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ մասին հայտնում են Կանադայի գիտնականները: 

Միայն Անգլիայում 2014-ին պիոգլիտազոն հիդրոքլորիդի 1,18 մլն դեղատոմս է դուրս գրվել: Գիտնականները որոշել են պարզել, թե ինչ հետեւանքների է հանգեցնում այս դեղերի ընդունումը, որովհետեւ առաջնային դիտարկումների ընթացքում նրանք դիաբետով հիվանդների մոտ միզափամփուշտի քաղցկեղի դեպքերի ավելացում են նկատել: Այդ ժամանակվանից ի վեր այդ թեմայով մի քանի հետազոտություն է արվել: Եվ ահա այժմ Մեծ Բրիտանիայից  փորձագետները 145 806 հիվանդի են առանձնացրել, որոնք 2000-ի հունվարից պիոգլիտազոնով թերապիա են սկսել: Հետագայում նրանք նաեւ նույն դասի այլ դեղամիջոցի    (ռոզիգլիտազոն) դեղատոմս են ստացել, այս դեղամիջոցը բրիտանական դեղագործական շուկայում առաջին անգամ հայտնվել է  2013-ի հուլիսին: Ընդհանուր առմամբ, դիտարկման ժամանակաշրջանում 622 հիվանդ բախվել է միզափափուշտի քաղցկեղին: 

Հետազոտողները պարզել են, որ այլ հակադիաբետիկ դեղերի համեմատ, պիոգլիտազոնը կապված էր այս ուռուցքի ի հայտ գալու ռիսկի հետ: Որքան ավելի երկար էին ընդունում այս դեղը եւ որքան ավելի մեծ էին նրա չափաբաժինները, այնքան մեծ էր միզափամփուշտի քաղցկեղի զարգացման ռիսկը: 

Այս հետազոտության մասին հայտնում է BMJ ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում