Լյարդի հիվանդության 5 հիմնական ախտանիշ

2 ապրիլի, 2016  14:46

Լյարդի հիվանդությունները կարող են շատ վտանգավոր լինել, այդ պատճառով ցանկալի է իմանալ դրանց ախտանիշների մասին  ի հայտ գալու դեպքում ժամանակին բժշկի դիմելու համար: 

Աչքերի գույնի փոփոխություն

Աչքի սպիտակուցների գույնի փոփոխությունը, օրինակ, դրանց դեղնածությունը կարող է լյարդի հետ կապված խնդիրների մասին վկայել, այդ պատճառով այդ ախտանիշները չի կարելի անտեսել: 

Ախորժակի կորուստ

Լյարդի հետ կապված խնդիրների մյուս ախտանիշը ախորժակի կորուստն է: Լյարդի վնասվածքը կարող է հանգեցնել օրգանիզմում տոքսինների կուտակման, ինչը կարող է փչացնել ախորժակը: Ավելին, լյարդի հետ կապված խնդիրների պատճառով սովորաբար խանգարվում է վիտամինների եւ հանքանյութերի կլանումը, ինչը թուլության եւ հոգնածության է հանգեցնում: 

Սրտխառնոց եւ փսխուք

Լյարդի հիվանդության եւս մի տարածված ախտանիշ, որ կապված է տոքսինների կուտակման հետ, սրտխառնոցն ու փսխոցը է առանց որեւէ պատճառի   (օրինակ, առանց թունավորման): Սրտխառնոցը եւ փսխոցը այնպիսի ախտանիշներ են, որոնց դեպքում ցանկացած պարագայում արժե բժշկի դիմել: 

Ցավեր ստամոքսում

Լյարդը փորի վերին աջ հատվածում է, եւ այդ մասում անհարմարությունն ու ցավերը կարող են լյարդի հիվանդության ախտանիշներ լինել: 

Մուգ մեզ

Մուգ, պղտոր մեզը կարող է մի շարք հիվանդություններ մատնանշել, այդ թվում` լյարդի հիվանդություն: Լյարդի հետ կապված խնդիրների դեպքում սովորաբար լեղու աղերի մեծ արտադրություն է դիտարկվում:  Այդ աղերը ճեղքելու ունակ ֆերմենտների պակասը հանգեցնում է օրգանիզմում լեղու պիգմենտների կուտակմանը: Պիգմենտներն օրգանիզմից դուրս են բերվում մեզի եւ ատաթորանքի միջոցով, այդ պատճառող կարող են մուգ երանգ ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում