Կալգարիի համալսարանի նյարդակենսաբանները նյութ են հայտնաբերել, որը կարող է ցրված սկլերոզով հիվանդներին օգնել հաղթահարել հիվանդությունը: Դա N-ացետիլգլյուկոզամինն է (ֆլուորոզամինը), որն առայժմ հավանության չի արժանացել մարդկանց կողմից օգտագործվելու համար, սակայն արդյունավետություն է դրսեւորում մկների վրա փորձարկումներում:
Ցրված սկլերոզը խրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի առողջ բջիջների վրա իմունային համակարգի հարձակումից: Արդյունքում տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի նյարդային մանրաթելերը շրջապատող էլեկտրամեկուսացնող միելինային թաղանթների ավերում: Հիվանդի մոտ աուտոիմունային բորբոքման բազմաթիվ օջախներ են առաջանում, որտեղ նյարդային նորմալ հյուսվածքը փոխարինվում է միացումայինով:
Միելինային թաղանթը ձեւավորվում է գլիալ բջիջներից, որոնց թվին են պատկանում օլիգոդենդրոցիտները: Որոշակի նյութեր, ինչպես օրինակ, պրոտեինգլիկանայի խոնդրոիտին սուլֆատը, մոլեկուլային ազդանշանների դեր են խաղում, որոնք կարգավորում են նյարդային մանրաթելերի վնասման վայրերում միելինի վերականգնումը: Դրանք նպաստում են օլիգոդենդրոցիտների զարգացման եւ գործառույթի ճնշմանը:
Գիտնականները 245 դեղամիջոց են փորձարկել` գտնելու այն միացությունները, որոնք օլիգոդենդրոցիտներին թույլ են տալիս աճել եւ աշխատել պրոտեինգլիկանների ներկայությամբ: Նրանք հայտնաբերել են, որ N-ացետիլգլյուկոզամինը լաբորատոր մկների բջիջներում նվազեցնում է պրոտեինգլիկանների սինթեզը եւ վերականգնում է գլիալ բջիջների գործառույթները: Հետազոտողները ցույց են տվել, որ դեղամիջոցի ներարկումը նպաստում է ցրված սկլերոզով տառապող կրծողների միելինային թաղանթների վերականգնմանը եւ վերջույթների պարեզի նվազմանը:
Նեյրոկենսաբանները փորձարկումներում կենդանիների երկու խումբ են օգտագործել, յուրաքանչյուրում` յոթ-ութ առանձնյակ: Գիտնականներն ընդգծում են, որ դրանք նախնական հետազոտություններ են եւ դեղամիջոցի հետագա կլինիկական փորձարկումներ են անհրաժեշտ` հաստատելու բուժման հնարավոր մեթոդի անվտանգությունը եւ արդյունավետությունը, նախքան մարդկանց վրա դրա ազդեցությունը փորձարկելը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications-ում, հայտնում է Lenta-ն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day