• Latest news

Ամուսնալուծությունների 3 հիմնական պատճառները Հայաստանում

15 մայիսի, 2016  20:59

Դեռ 20-30 տարի առաջ Հայաստանում ամուսնալուծությունը հազվագյուտ երեւույթ էր, սակայն այսօր 1000 ամուսնություններից մոտ 205-ը վերջանում է ապահարզանով։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը փորձել է բացատրել, թե ինչն է հայերի դրդում ամուսնալուծության, եւ արդյոք կան միայն հայերին բնորոշ խնդիրներ։

1. Աշխատանքային միգրացիան

Առաջին հայացքից կարող է թվալ, թե աշխատանքային միգրացիայի նպատակը ընտանիքին օգնելն է եւ ֆինանսապես աջակցելը, սակայն իրականում աշխատանքային միգրացիան հանգեցնում է ընտանիքի քայքայմանը։ Առաջին մի քանի ամիսների եւ անգամ տարիների ընթացքում արտագնա աշխատանքի մեկնած տղամարդը կապ է պահում ընտանիքի հետ, սակայն ժամանակի ընթացքում նրանք ավելի ու ավելի հազվադեպ են սկսում շփվել, ամուսիններից յուրաքանչյուրը այլ զուգընկեր է գտնում, ինչը ի վերջո կարող է հանգեցնել ամուսնալուծության։

2. Ամուսինների ծնողները

Հայաստանում շատ քիչ են երիտասարդ զույգերը, որոնք կարող են ամուսնանալ եւ ինքնուրույն ապրել։ Նրանցից շատերը ծնողների ֆինանսական աջակցության կարիքն ունեն։ Սովորաբար գործը դրանով չի սահմանափակվում, եւ ծնողները սկսում են խառնվել նորապսակների գործերին, եւ որպես կանոն՝ հետեւանքները միշտ չեն լավը լինում։ Հաճախ հենց ծնողների միջամտությունը քանդում է երիտասարդ ընտանիքը։

3. Ամուսնությանը պատրաստ չլինել

Որոշ զույգեր բաժանվում են, քանի որ ամուսիններից յուրաքանչյուրը ի սկզբանե պատրաստ չի եղել ամուսնության, առավել եւս՝ երեխաներ ունենալուն։ Ամուսնությունից հետո ծագած հոգսերը երիտասարդներին երբեմն չափազանց են թվում, եւ նրանք բաժանվում են։ Այդ խնդիրը, Իրինա Ծատուրյանի խոսքով, բնորոշ է ոչ միայն հայերին, այլ նաեւ այլ երկրներում ապրող երիտասարդներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll