• Latest news

Ատամնաբույժների հինգերորդ միջազգային կոնգրեսը կընթանա Լեռնային Ղարաբաղում

19 մայիսի, 2016  19:30

Ատամնաբույժների հինգերորդ միջազգային կոնգրեսը «Ատամնաբուժության եւ դիմածնոտային վիրաբուժության այժմեական խնդիրներ» վերնագրով կընթանա մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ ատամնաբույժների Հայ-սլավոնական առաջին կոնգրեսի ավարտից հետո նրա մասնակիցներից շատերը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, այդ թվում` Ռուսաստանից եկած մասնագետները: Այնտեղ մեկօրյա գիտական համաժողով տեղի կունենա, որի ընթացքում մասնագետները հնարավորություն կստանան քննարկելու ատամնաբուժության եւ դիմածնոտային վիրաբուժության այսօրվա դրությամբ այժմեական հարցեր եւ փորձի փոխանակում կատարել: Լազար Եսայանը նշել է, որ քննարկման եւ ելույթների համար թարմ թեմաներ են ընտրել, որոնք չեն կրկնում այն, ինչ արդեն կհասցնեն քննարկել Երեւանում ատամնաբույժների Հայ-սլավոնական առաջին կոնգրեսի շրջանակում: 

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ատամնաբուժության զարգացման մակարդակի մասին, Հայաստանի գլխավոր ատամնաբույժը նշել է, որ այնտեղ լավ մասնագետներ կան. աելին, նրանք հաճախ մասնակցում են գիտական միջոցառումների, որոնք ընթանում են Երեւանում` ջանալով տեղյալ լինել ատամնաբուժության մեջ բոլոր նոր իրադարձություններին: 

Սակայն տեխնիկական զինվածության խնդիրները, Լազար Եսայանի խոսքով, դեռեւս այժմեական են Լեռնային Ղարաբաղում: Երեւանում նման պրակտիկայի պակաս չկա. Այստեղի մասնագետները ջանում են հնարավորինս արագ այստեղ բերել ամեն նորը, որ հայտնվում է զարգացող երկրներում:  

Կոնգրեսը կկազմակերպվի Հայաստանի Առողջապահության եւ Գիտության եւ կրթության նախարարություների, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Ատամնաբուժական կրթության եւ հետազոտության ասոցիացիայի կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է