• Latest news

Ծխելուց հրաժարվելը փրկեց իմ կյանքը. Դիկ Չեյնի

27 նոյեմբերի, 2013  13:37

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին համարվում է ժամանակակից բժշկության հրաշքը, քանի որ 5 անգամ փրկվել է մահից նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ արհեստական պոմպային սարքի եւ սրտի տրանսպլանտատի:

«Ես սկսել եմ ծխել 12 տարեկանից», - պատմում է նա: 

Ավելի ուշ, երբ նա աշխատում էր նախագահ Ջերալդ Ֆորդի շտաբի պետ, սկսեց ծխել օրական երեք տուփ ծխախոտ:

«Այդ ժամանակ Սպիտակ տանը ծխելը ոչ միայն թույլատրվում էր, այլ նաեւ խրախուսվում,-հիշում է նա, - մեզ ամեն շաբաթ անվճար ծխախոտ էին բաժանում: Տուփի վրա նախագահական կնիքն էր, եւ հանդիպումների ժամանակ ավելի լավ բան չկար , քան հանել նախագահական կնիքով ծխախոտ»:

Բայց իր առաջին սրտի կաթվածից հետո 37 տարեկանում Չեյնին կտրուկ թողեց ծխելը, հաղորդում է Newsmax Health-ը։ 

Հիմա նա 72 տարեկան է եւ կարծում է, որ սրտի փոխպատվաստումից հետո իրեն կյանքի նոր ուղեգիր են տվել: Իր սրտաբանի ՝ Ջոնաթան Ռեյների հետ, նա գիրք գրեց . «Սիրտ. Ամերիկյան ոդիսական», որում նկարագրվում է իր հրաշալի ապաքինումը. հինգ սրտի կաթված, անգիոպլաստիկա, շունտավորում, կարդիովերտեր-դեֆիրիբիլյատորի փոխպատվաստում եւ  2012 թվականի մարտին՝ սրտի փոխպատվաստում:

Ծխելը թողնելու հետ մեկտեղ՝ Չեյնին առաջարկում է հետեւյալ օգտակար խորհուրդները, որոնք օգնեցին նրան փրկվել.

Եթե ձեզ հաջողվել է գտնել ձեր սիրելի աշխատանքը, ամուր պահեք այն:

Ձեզ համար հոբբի գտեք՝ սթրեսը հանելու համար:

Լավ սրտաբան գտեք:

Եթե զգում եք, որ ինչ-որ բան այն չէ, շտապ հիվանդանոց պառկեք:

Զարգացրեք ձեր մոտ շնորհակալ լինելու զգացումը: «Ես ամեն օր արթնանում եմ երախտապարտության զգացումով, որ ողջ եմ: Ես շնորհակալ եմ իմ բժշկից, ընտանիքից, ով ինձ դոնորական սիրտ է տվել, եւ նոր օրվանից, որը ես մտածում էի, էլ երբեք չի գա»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել