• Latest news

Աղջկան նվիրել են նրա նման տիկնիկ՝ ոտքի պրոթեզով (վիդեո)

8 հունիսի, 2016  11:59

10-ամյա ամերիկուհի Էմմա Բենեթը ծնվել է հազվագյուտ արատով, որի պատճառով աղջիկը աջ ոտք չունի: Գրեթե ամբողջ կյանքում նա ստիպված է պրոթեզով քայլել: Վերջերս աղջիկը նվեր է ստացել, որի մասին չէր էլ կարող երազել՝ տիկնիկ, որի ոտքի փոխարեն պրոթեզ է, ճիշտ այնպես ինչպես Էմմայի մոտ:

Էմման երջանկությունից արտասվել է, ստանալով այդ խաղալիքը, որը շատ նման է իրեն, պրոթեզից բացի տիկնիկը նաև գանգուր մազեր ունի՝ Էմմայի սանրվածքի նման:

«Շնորհակալություն, որ ինձ նման տիկնիկ եք պատրաստել», - արցունքն աչքերին ասել է աղջիկը:

Էմմայի ծնողները տեսագրել են այդ պահը, և տեսագրությունը շատ արագ տարածվել է համացանցում: Ջասթին ու Քորթնի Բեննեթները հույս ունեն, որ դրա միջոցով խաղալիքներ արտադրողներին ցույց կտան, թե ինչ կարևոր է երեխաների համար պատրաստել խաղալիքներ, որոնք արտացոլում են կյանքի բոլոր կողմերը:

Այդ տիկնիկը ստեղծել են պրոթեզներ պատրաստող A Step Ahead ընկերության օգնությամբ: Այդ ֆիրմայի աշխատակիցներն անհատույց կերպով մոդիֆիկացնում են American Girl խաղալիքների ընկերության արտադրած տիկնիկները, որպեսզի դրանք նմանվեն իրենց փոքրիկ տիրուհիներին: Կազմակերպությունն իր կայքում դիմել է այն մարդկանց, որոնց երեխաները արդեն անդամահատվել են, կամ պատրաստվում են անդամահատվել՝ յուրաքանչյուր նման ծնող կարող է իր երեխայի տիկնիկն ուղարկել A Step Ahead–ին, և խաղալիքին էլ «համապատասխան վիրահատությունը կանեն», ընդ որում պրոթեզը իրական պրոթեզի տեսք կունենա: Ֆիրմայի աշխատակիցները իրենց ուղերձում շեշտում են, որ շատ կարևոր է բարձրացնել այն աղջիկների ինքնագնահատականը, որոնք չունեն ձեռք կամ ոտք, և որ նման տիկնիկը կարող է օգնել այդ հարցում:

Մոտ մեկ ամիս առաջ մեկ այլ աղջիկ՝ 13-ամյա Անյա Բուսեն իր տիկնիկի համար մի հավաքածու էր նվեր ստացել, որի մասին երազում էր երկու տարի՝ այն ժամանակվանից, երբ իմացել է, որ 1-ին տեսակի շաքարախտ ունի: Դիաբետիկի հավաքածուում տիկնիկի համար 10 խաղալիք առարկաներ կան, այդ թվում ինսուլինային պոմպ, սկարիֆիկատոր ու շաքարը չափելու սարք: Հավաքածուի բոլոր իրերը նույն տեսքն ունեն, ինչ դրանց իրական պրոտոտիպերը: Անյան արդեն այդ հավաքածուն իր հետ դպրոց է տարել, որտեղ դրա օգնությամբ ընկերներին պատմել է իր հիվանդության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել