Պասիվ ծխելը անդառնալի վնաս է հասցնում երեխաների զարկերակներին: Այս մասին ասված է ավստրալացի եւ ֆինն գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է European Heart Journal գիտական ամսագրում:
Նրանք այսպիսի եզրակացության են եկել հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 3 700 մարդ: Այն ընդգրկել է իրարից անջատ երկու փուլ, որոնցից առաջինը սկսվել է 1980-ին, երկրորդը՝ 1985-ին:
Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուլտրաձայնի օգնությամբ չափել են երեխաների զարկերակների պատերի հաստությունը:
Պարզվել է, որ ծնողների վնասակար սովորության պատճառով պասիվ ծխող երեխաների զարկերակների պատերն ավելի հաստ են եղել, քան նրանց այն հասակակացիներինը, որոնց ծնողները չեն ծխում: Ավելին՝ պասիվ ծխողների զարկերակներն այնպիսի տեսք են ունեցել, կարծես նրանց տարիքից 3,3 տարով ավել են գործել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day