Առավոտյան շատ վաղ արթնանալու անհրաժեշտությունը կարող է հանգեցնել ավելորդ քաշ հավաքելուն: Նման եզրակացության են հանգել գիտնականները ավելի քան 2 հազար կամավորի մասնակցությամբ հետազոտության արդյունքում:
Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները հետեւել են մարդու օրգանիզմին, երբ նա քիչ է քնել: Հետազոտողները եզրակացրել են, որ քնի այն ռեժիմը, որի ընթացքում մարդը քիչ է ստանում գիշերային հանգստի ամբողջ ծավալը առավոտ շուտ արթնանալու հետեւանքով, ճարպակալման լուրջ գործոն է:
Փորձարկման շրջանակում փորձարկվողները երկու խմբի են բաժանվել, որոնցում ամեն օր հաշվարկվել է օգտագործվող սննդի կալորիականությունը: Ընդ որում առաջին խմբի մասնակիցներին արթնացրել են վաղ առավոտյան, այնպես, որ մարդիկ միջինը վեց ժամից ավելի չեն քնել: Երկրորդ խմբում փորձարկվողներին թույլ է տրվել քնել ամբողջ ծավակով` մոտ ինը ժամ:
Դիտարկումների ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, որոնք համակարգված եղանակով արթնացել են ժամը վեցից շուտ, մյուսներից ավելի հաճախակի են տառապել ավելորդ քաշից, ինչպես նաեւ տարբերվել են քաղցր եւ ճարպոտ մթերքի օգտագործման բարձր հակմամբ: Այդ նույն փորձարկվողները մյուսներից ավելի հաճախակի են բողոքել հոգնածությունից եւ ձգտել են օգտագործել հանգստի ցանկացած հնարավորություն:
«Ճարպային նստվածքներն ավելանում են այն պատճառով, որ խախտվում է քնի եւ արթնության ռեժիմը, ինչի հետեւանքով մարդու ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազում է: Այդ դեպքում ռիսկը, որ մարդն ավելորդ կգ-ներ կհավաքի, մոտ 60 տոկոս է կազմում», - իրենց կարծիքն են հայտնել փորձարկման հեղինակները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day