• Latest news

Իսրայելցի հանրահայտ հոգեբույժը դասախոսություն կկարդա Երևանի բժշկական համալսարանում

10 հունիսի, 2016  13:04

Հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6-րդ լսարանում (մուտքը Հերացի փողոցից) տեղի կունենա պրոֆեսոր Յոզեֆ Զոհարի «The Neuroscience-based Nomenclature (NbN): What it means for you as a clinician» թեմայով դասախոսությունը բժիշկների, կլինիկական օրդինատորների եւ ուսանողների համար:

Պրոֆեսոր Յոզեֆ Զոհարը հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) եւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ է: Բացի այդ, պրոֆեսոր Զոհարը Mental Health Focus on Depression փորձագետների պլատֆորմի, Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) իսրայելական կոնսորցիումի, Ուղեղի իսրայելական խորհրդի նախագահն է, Աֆեկտիվ հոգեֆիզիոլոգիայի միջազգային խորհրդի անդամ է, իսկ ոչ վաղ անցյալում դեղել է Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների սպեկտրի (ICOCS) միջազգային կոլեգիայի նախագահ:

Պրոֆեսոր Զոհարը 300-ից ավելի գիտական աշխատության, ռեզիստենտ դեպրեսիայի, ՕԿԽ եւ ՀՏՍԽ մասին 16 գրքի հեղինակ է: Նա CNP Spectrums եւ World Journal of Biological Psychiatry հիմնադիր եւ խմբագիրն է, ինչպես նաեւ European Psychiatry, The International Journal of Psychiatry in Clinical Practice, Neuropsychobiology ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ:

Ներկայումս նա Սակլեր համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության պրոֆեսոր, ինչպես նաեւ Թել-Ավիվի Հայմա-Շիբա բժշկական կենտրոնի տնօրենն է: ԿՆՀ-ի վրա ազդող նորագույն դեղամիջոցների զարգացման միջազգային համագործակցության (ECNP, ACNP, CINP, AsCINP) նախագահն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել