• Latest news

Արդյոք անվտա՞նգ է կտրված ձմերուկ գնելը

18 հուլիսի, 2016  16:50

Մեծ թվով խանութներում այժմ վաճառվում է կտրված եւ պլաստիկե կամ պոլիէթիլենե փաթեթներով ձմերուկ: Անվտա՞նգ է արդյոք գնել այն: Այս հարցը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում օգնեց պարզել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Ամառային տապին հիվանդահարույց միկրոօրգանիզմները ավելի արագ են բազմանում, հատկապես, երբ հայտնվում են բարենպաստ միջավայրում: Միրգը, բանջարեղենը եւ հատապտուղները դրանց համար հրաշալի միջավայր են, որտեղ կա անհրաժեշտ ամեն ինչ՝ եւ ջուր, եւ սնուցող նյութ: Հենց այդ պատճառով էլ վնասվածքի միջով միրգ թափանցած միկրոբները կարող են բազմանալ անհավանական արագությամբ: Եթե մարդն ուտի այդպիսի միրգը, ապա դա կարող է հանգեցնել աղիքային կամ այլ վարակի առաջացման:

Դրանից խուսափելու համար շատ կարեւոր է, ինչպես նշեց մասնագետը, ընտրել չվնասված, ամբողջականությունը պահպանած միրգ եւ բանջարեղեն, իսկ օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ մաքուր, հոսող ջրով:

Նույնը վերաբերում է նաեւ ձմերուկին. եթե ձմերուկի ամբողջականությունը վնասված է կամ այն կտրված է, մեջը կարող են «բնակություն» հաստատել ամենատարբեր միկրոբներ: Ճիշտ է, ինչպես նշեց մասնագետը, եթե խանութում, որտեղ կտրված ձմերուկ են վաճառում, խստորեն հետեւում են հիգիենային, եթե ձմերուկը նախքան կտրատելը լվացել են, եթե այն կտրատել են մաքուր դանակով, եթե կեղտոտ ձեռքերով չեն դիպչել եւ փաթեթավորել են մաքուր տարայի մեջ, ապա այդպիսի ձմերուկն ուտելն անվտանգ է:

Սակայն պետք է հիշել մի կարեւոր բան. կտրատած ձմերուկը պահելու ժամկետը կտրուկ կրճատվում է: Եթե աբողջական ձմերուկը կարելի է բավական երկար պահել, ապա կտրատած ձմերուկը սառնարանում կարելի է պահել մեկ, առավելագույնը երկու օր: Մասնագետը խորհուրդ է տալիս այս ամենը անպայման հաշվի առնել կտրատված ձմերուկ գնելիս:

Այսպիսով, եթե ցանկանում եք գնել արդեն իսկ կտրատված ձմերուկ, համոզվեք, որ խանութում այն կտրատել են բոլոր կանոնները պահպանելով, չեն մոռացել նախապես այն լվանալ եւ օգտագործել մաքուր դանակ: Նաեւ համոզվեք, որ ձմերուկի մյուս կեսը՝ պոլիէթիլենով փաթեթավորած, չի մնացել  խանութի սառնարանում արդեն երկրորդ կամ երրորդ օրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է