• Latest news

Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա մարդը, որն ունակ է վերապրել ցանկացած ՃՏՊ (ֆոտո)

23 հուլիսի, 2016  18:58

Ավստրալիայի Տրանսպորտային պատահարների հանձնաժողովը (Australia's Transport Accident Commission) մարդու մոդել է ստեղծել, որն ընդունակ է վերապրել ցանկացած ճանապարհա-տրանսպորտային պատահար: Չնայած «մարդը» բավական նման է իրականին, սակայն ժամանակակից չափանիշներով հեռու է գեղեցիկ համարվելուց:

Նկարչուհի Պատրիսիա Պիչչինին եւ առաջատար վնասվածքաբաններից Քրիստիան Քենֆիլդն ուսումնասիրել են, թե պատահարների ժամանակ մարդը սովորաբար ինչ վնասվածքներ է ստանում: Այդ տվյալների հիման վրա նրանք պատկերել են Գրեհեմին՝ մարդանման հրեշի: Եթե բոլոր մարդիկ նման լինեին այս էակին, ապա չէին զոհվի ավտովթարներից եւ ծանր վնասվածքներ չէին ստանա:

Գրեհեմի գլուխը սովորական մարդու գլխից մեծ է եւ ինչ-որ առումով նման է սաղավարտի: Նրա դեմքը հարթ է, այտոսկրերն ու քիթը դուրս ցցված չեն, գանգոսկրերը հաստ են եւ կոտրվածքների ժամանակ պաշտպանում են հնարավոր վնասվածքներից: Գրեհեմի գլխուղեղը, ի դեպ, նույն չափերն ունի, ինչ սովորական մարդու ուղեղը:

Գրեհեմը պարանոց չունի, իսկ բազմաթիվ կողոսկրերն «օդային պարկերով» են ապահովված, որոնք ներքին օրգանների, մասնավորապես՝ սրտի համար լրացուցիչ պաշտպանություն են ստեղծում:

Հրեշի ոտքերը եւս արտասովոր են. դրանց վրա նկատելի են լրացուցիչ անոթներ, որոնք թույլ կտան վթարի ժամանակ նվազեցնել կոճերի կոտրվածքի հավանականությունը: Հրեշի մաշկը հաստ է, որն ավելի դժվար կլինի վնասել: Բացի այդ, դրա վրա սպիներ եւ վերքի հետքեր չեն մնում:

Գրեհեմի մասին կարելի է ավելի շատ իմանալ եւ տեսնել, թե ինչպես են կառուցված նրա ներքին օրգանները նախագծի կայքում: Հեղինակները հիշեցնում են, որ մեքենաներն ավելի արագ են կատարելագործվում, քան մարդն էվոլյուցիայի է ենթարկվում: Նրանք վարորդներին կոչ են անում. եթե այնպիսի տեսք չունեն, ինչպիսին անխոցելի Գրեհեմը, պետք է պահպանեն ճանապարհային երթեւեկության եւ անվտանգությանը կանոնները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել