• Latest news

Պարզվել է, որ մարիխուանան ծխախոտից ավելի վնասակար է

1 օգոստոսի, 2016  16:45

Պարզվել է, որ մարիխուանան վնասակար ազդեցություն է գործում սրտանոթային համակարգի վրա, հայտնում են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:  Այդ ազդեցությունը ցուցադրվել է առնետների վրա, որոնց արյունատար անոթները կանեփից հետո իրենց գործառնականությունը վերականգնել են երեք անգամ ավելի ուշ, քան ծխախոտից հետո: Փորձարկման արդյունքները հրապարակվել են    Journal of the American Heart Association ամսագրում:

Երբ առնետները մեկ րոպե շարունակ շնչել են մարիխուանայի ծուխը, նրանց անոթները ամբողջ 90 րոպե պակաս արդյունավետ են շրջանառել արյունը: Ծխախոտի երկրորդական ծխի նման ազդեցությունը վերականգնման   30 րոպե ժամանակ է պահանջել: Գիտնականներն ընդգծում են, որ չնայած այդ ազդեցությունը ժամանակավոր է, կանեփի երկարատեւ օգտագործումը կարող է խրոնիկական խանգարումների հանգեցնել, ինչպես նաեւ մեծացնել անոթների խցանման հավանականությունը: 

Հետազոտողները նաեւ պարզել են, որ բուսական հյուսվածքների պարզ այրումը նույնիսկ նիկոտինի կամ տետրահիդրոկաննաբինոլի բացակայությամբ խախտում է անոթների գործառույթները: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել ցանկացած ծուխ շնչելուց, անկախ նրա աղբյուրից:  

Գոյություն ունի հանրային շարժում, որը հանդես է գալիս կանեփի օգտագործումն ապաքրեականացնելու օգտին:  Նրա պահանջները փաստարկված են նրանով, որ մարիխուանա ծխելը պակաս վտանգավոր է, քան ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործումը:  Որոշ հետազոտություններ հաստատում են նման տեսակետը, այնուամենայնիվ, հաստատվել է նաեւ կանեփի ծխի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll