• Latest news

Ծխելուց բացի, ուրիշ ինչը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել

2 օգոստոսի, 2016  11:56

Շատերն են լսել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում: Բայց արդյոք ծխելը քաղցկեղի այդ տեսակի միակ պատճառն է: 

«Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի» ղեկավար Գրիգոր Բադալյանը նշել է, որ թոքերի քաղցկեղի դեպքերի 80 տոկոսի պատճառը հենց ծխելն է: Պատահական չէ, որ այդ քաղցկեղով ամեն 10 հիվանդից  8-ը ծխողներ են:

Քաղցկեղի մնացած 20 դեպքերը կապում են ռիսկի այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են քիմիական այլ քաղցկեղային նյութերի` ռադոնի, ազբեստային փոշու, ծանր մետաղների, քլորոմեթիլային եթերի եւ այլնի ազդեցությունը:

Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է թոքերի խրոնիկական բորբոքմամբ եւ թոքերի ֆիբրոզով մարդկանց մոտ: 

Այնուամենայնիվ, շատ գիտնականների պնդմամբ, թոքերի քաղցկեղի զարգացման գործում հիմնական ներդրումն ունենում է հենց ծխելը: Այդ փաստը բավականին պարզ բացատրություն ունի. ծխախոտի ծուխը հսկայական քանակությամբ քաղցկեղածին նյութեր է պարունակում, եւ թոքերի վրա դրանց ազդեցությունը, մանավանդ` կայուն, չի կարող անհետ անցնել: Ավելին, ծխելը նաեւ մեծացնում է քաղցկեղի շատ այլ տեսակների զարգացման ռիսկը, որոնց թվում է միզափամփուշտի քաղցկեղը: 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանում թոքերի քաղցկեղի 1353 նոր դեպք են գրանցել: 5 տարվա ընթացքում երկրում   6180 հիվանդ են հայտնաբերել քաղցկեղի այդ տեսակով, որով հիվանդացումը տարեցտարի աճում է.  2000 թվականին ընդամենը 892  նոր դեպք է գրանցվել, 2005-ին` 1064, 2010-ին` 1198: 2010 թվականի համեմատ, 2015-ին հիվանդացումն աճել  է 11.5 տոկոսով, իսկ 2000 թվականի համեմատ` ամբողջ 35 տոկոսով: Իսկ թոքերի քաղցկեղից մահացությունը, նշել է պրոֆեսոր Բադալյանը, այսօր ավելի բարձր է, քան կրծքի, հաստ աղիքի եւ շագանակագեղձի քաղցկեղից միասին վերցրած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել