Ծնկի ցավի առավել տարածված պատճառն օսթեոարթրիտն է՝ աճառի վնասվածքը, որը սուր ցավ եւ թմրածություն է առաջացնում: Եթե ցավազրկող եւ այլ միջոցներն արդեն չեն օգնում, հնարավոր է՝ Դուք ծնկի լրիվ էնդոպրոթեզավորման կարիք ունենաք:
Ծնկահոդի փոխպատվաստում առաջին անգամ արվել է 1968-ին: Այդ ժամանակից ի վեր, վիրաբուժական նյութերի եւ տեխնիկայի կատարելագործման պայմաններում, վիրահատության արդյունավետությունը զգալիորեն մեծացել է, հայտնում է Fox News-ը:
Վիրահատության ժամանակ վիրաբույժը նախ հեռացնում է վնասված աճառն ու ոսկորը, հետո պրոթեզ է դնում:
Պրոթեզը բաղկացած է 3 արհեստական բաղադրիչից՝ ազդրային մետաղական վահանակ, մեծ սրունքոսկրի մետաղյա ու պլաստիկե բաղադրիչ եւ պլաստիկե վերծնկային մաս, որոնք ամրացնում են ծնկի մեջ:
Նախքան կտրվածքը փակելը՝ վիրաբույժը ծալում ու թեքում է ծունկը՝ համոզվելու համար, որ պրոթեզը ճիշտ է աշխատում:
Վիրաահտությունից հետո հիվանդների ավելի քան 90%-ը ցավի կտրուկ թեթեւացում եւ ծնկի գործառույթի լավացում է զգում: Պրոթեզն աշխատում է 10-20 տարի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day