• Latest news

Հազվագյուտ խանգարման պատճառով քենիացու սեռական անդամը սովորականից 10 անգամ ավելի մեծ է

6 սեպտեմբերի, 2016  23:48

Ավելի խոշոր սեռական անդամ ունենալ երազող տղամարդիկ հավանաբար չեն լսել Քենիայից 20-ամյա Սորենս Օվիտի Օպիոյի պատմությունը: Հազվագյուտ հիվանդության պատճառով Սորենսի սեռական անդամը նորմայից  10 անգամ ավելի խոշոր է, ինչի հետեւանքով նա չի կարող սեքսով զբաղվել: 

Սորենսը հինգ տարեկան հասակից տատիկի հետ է ապրում, որովհետեւ նրա ծնողները մահացել են: Երբ նա 10 տարեկան էր, նկատեց, որ իր սեռական անդամն ինչ-որ խնդիր ունի. այն սկսել էր արագ մեծանալ: Տղան բժիշկների է այցելել եւ նրանք փորձել են կանգնեցնել պաթոլոգիական գործընթացը, բայց նրանց դա չի հաջողվել. նրանք նույնիսկ չեն հասկացել, թե ինչով է պայմանավորված անոմալ աճը: Արդյունքում Սորենսն այդպես էլ կույս է մնացել, չէ որ նա չի կարող նույնիսկ նորմալ հանդիպել աղջիկների հետ: Ավելին, ժամանակին նա ստիպված է եղել թողնել դպրոցը տարեկիցների կողմից մշտական քմծիծաղների պատճառով, իսկ այժմ հազվադեպ է հայտնվում փողոցում:  

Տեղացի բժիշկներն առայժմ գլուխ են ջարդում նրա վրա, թե տղան ինչ հիվանդությամբ է տառապում եւ ինչու է նրա սեռական անդամն այդքան մեծ: Նրանք առայժմ չեն գտել այդ հարցերի պատասխանները, սակայն Քիսումիում Jaramogi Oginga հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժները որոշում են կայացրել վիրահատություն կատարել այտուցումը վերացնելու համար: Ներկայումս տղայի ազգականները փող են հավաքում այդ պրոցեդուրայի համար վճարելու: 

Գոյություն ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնք վերջույթների այտուցում են առաջացնում, սակայն, որպես կանոն, նման այտուցումները չեն տարածվում տղամարդկանց սեռական օրգանների վրա: Սորենսի դեպքը հետաքրքրել է այլ երկրներից մասնագետներին, որոնք կցանկանային տեսնել այն եւ փորձել ճիշտ ախտորոշում տալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է