• Latest news

Հայաստանի երիտասարդ բժիշկների տարեկան գիտաժողովը նվիրված է ապագայի բժշկության հարցերին

13 սեպտեմբերի, 2016  21:44

Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով եւ միջազգային մասնակցությամբ 3-րդ տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակին եւ անցկացվում է Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Կազմակերպիչն է՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան»։

Գիտաժողովն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝

  • Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա,
  • Ռադիոլոգների հայկական ասոցիացիա,
  • Ուռուցքաբանների հայկական ասոցիացիա,
  • Գինեկոլոգների հայկական ասոցիացիա,
  • Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա,
  • «Առողջություն» ամսագիր

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.

  • Առողջապահության կազմակերպում
  • Ուռուցքաբանական հիվանդություններ
  • Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա
  • Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժություն
  • Ստոմատոլոգիա եւ դիմածնոտային վիրաբուժություն
  • Լաբորատոր եւ ճառագայթային ախտորոշում
  • Ներքին օրգանների հիվանդություններ
  • Վիրաբուժական հիվանդություններ

Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է շարունակական մասնագիտական զարգացման 11 կրեդիտ:

Գիտաժողովի շրջանակներում կանցկացվի նաեւ երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի մրցույթ՝ «Ես եմ Անկախության սերունդը» խորագրով՝ նվիրված ՀՀ Անկախության 25 ամյակին:

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է:

Անցկացման վայրը՝ Best Western Congress Hotel:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 093787793; 099415001 հեռախոսահամարներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել