Օքսֆորդի համալսարանի վիրաբույժները John Radcliffe Hospital կլինիկայում ռոբոտացված մեխանիզմով (Robotic Retinal Dissection Device (R2D2) իրականացրել են աշխահում առաջին աչքի վիրահատությունը: Հիվանդը 70-ամյա Ուիլյամ Բիվերն է եղել: Առաջիկայում այս համակարգի օգտագործմամբ պլանավորվում է վիրահատել եւս 12 հիվանդի:
Բիվերը էպիրետինալ մեմբրան ուներ. աջ աչքի ցանցաթաղանթի մակերեսին ձեւավորվել էր թաղանթ, որի պատճառով նա պատկերներն աղավաղված էր տեսնում: Տեսողությունը վերականգնելու համար պետք էր հեռացնել շատ բարակ թաղանթը՝ 0.01 մմ, եւ չվնասել ցանցաաթաղանթը:
R2D2-ը ունի 7 օգնական սարք, որոնց աշխատանքը կառավարում է համակարգիչը: Սարքը կարող է փոքր մակերեսի վրա կատարել բոլոր անհրաժեշտ հնարքները: Ակնախնձորն այդ ընթացքում չի անշարժացվում:
Ռոբոտացված համակարգն ունի բժշկի ձեռքերի դողը շտկող մեխանիզմ, որը կառավարում է ռոբոտը: Դա պակաս կարեւոր չէ, քանի որ ցանկացած սխալ շարժում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:
Վիրահատությունն իրականացրել են Ռոբերտ ՄաքԼարենը եւ Թոմաս Էդվարդսը: Նրանք պատմել են, որ ռոբոտը պատրաստվել է 2 տարում: Սա առաջին սարքն է, որը թույլ է տալիս նման գերճշգրիտ հնարքներ իրականացնել: Հիվանդը պատմել է, որ իրեն լավ է զգում, եւ տեսողությունը վերականգնվել է: Նա հպարտ է, որ դարձել է նման վիրահատություն անցած առաջին հիվանդը:
Հետազոտողները կարծում են, որ R2D2-ը կարող է օգտագործվել ոչ միայն էպիրետինալ մեմբրանի հեռացման համար, այլ նաեւ ուրիշ, ավելի բարդ վիրահատությունների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր