• Latest news

Սեպտեմբերի 23-24–ին կկայանա Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան կոնգրեսը

17 սեպտեմբերի, 2016  17:19

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան կոնգրեսը տեղի կունենա 2016 թ. սեպտեմբերի 23-24-ին Երեւանում, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում: Արդեն տասնութ տարի անընդմեջ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան կազմակերպում է ամենամյա կոնգրես, որը Հայաստանի ուրոլոգների նախաձեռնած ամենախոշոր մասնագիտական հավաքն է, ինչպես նաեւ այն հարթակը, որը ժողովում է բոլոր նրանց` եւ´ Հայաստանից, եւ´ արտերկրից, ովքեր մտահոգ են մեր հանրապետությունում բժշկության եւ ուրոլոգիայի ճակատագրով:

Ինչպես եւ անցած տարիներին, այս անգամ եւս կոնգրեսի աշխատանքներին հրավիրվել են մասնակցելու աշխարհահռչակ ուրոլոգներ եւ հարակից մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ` Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից: Մասնավորապես, կոնգրեսին կմասնակցի եւ մի քանի դասախոսությամբ հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր` Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ռիչարդ Բաբայանը:

Կոնգրեսի առաջին օրը` սեպտեմբերի 23-ը, ամբողջովին նվիրված է լինելու Ուրոլոգիայի Եվրոպական դպրոցի դասընթացին, որի ժամանակ ելույթ կունենան Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից արտոնված երեք բանախոսներ: Հաջորդ օրը եւս ծրագրված են մի շարք մեծարժեք դասախոսություններ, որոնք կկարդան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Լիբանանից ժամանած մեր գործընկերները:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կոնգրեսի կայք՝ http://aauannual18.uroweb.am

ԾՐԱԳԻՐ

Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Երևան, Խորենացու, 15, www.eliteplaza.am:

Կոնգրեսի նախագահ՝ Ռուբեն Հովհաննիսյան:

Հեռախոսներ՝ +37491419490,   +37491429337, ֆաքս՝ +37410242023:

Էլ. փոստ՝ [email protected], կայք՝ www.uroweb.am:

Ամսաթվեր՝ 23-24 սեպտեմբեր 2016 թ.:

Պաշտոնական լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (սինքրոն թարգմանությամբ):

Գրանցում՝  8:30 - 16:00, 23 սեպտեմբերի:

      ՕՐ ԱՌԱՋԻՆ. ՈւՐԲԱԹ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ESU ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի ղեկավար՝ Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:

08.55  Ուրոլոգիայի եվրոպական դպրոց՝ եզակի կրթական հարթակ ուրոլոգների համար:

Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:

09.00  Միզապարկի քաղցկեղին վերաբերող վերջին փոփոխությունները EAU 2016 թ. ուղեցույցներում:

Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:

09.30  Միզապարկի մակերեսային քաղցկեղ. ներմիզուկային մասնահատում և հետագա կոնսերվատիվ մենեջմենթ:

Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:

10.00  Ցիստէկտոմիայի և ճառագայթային բուժման դերը միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման գործում:

Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:

 10.30  Փոքր ընդմիջում:

Սահմանափակված հիվանդություն

11.00  Շագանակագեղձի սահմանափակված քաղցկեղի բուժման տարբերակները. ինչպես ընտրել պացիենտներին ակտիվ հսկողության, հորմոնալ թերապիայի, վիրահատության և ճառագայթային բուժման համար:

Օ. Յուսեփովիչ, Պետահ-Տիկվա, Իսրայել:

11.30  Երիկամների փոքր գոյացությունների մենեջմենթը:

Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:

12.00  Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկում:

12.45  Մեծ ընդմիջում:

Վիրահատական բուժում

14.00  Արմատական պրոստատէկտոմիա. վերլուծություն քայլ առ քայլ:

Օ. Յուսեփովիչ, Պետահ-Տիկվա, Իսրայել:

14.30  Երիկամի բաց մասնահատում. վերլուծություն քայլ առ քայլ:

Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:

15.00  Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկում:

15.30  Փոքր ընդմիջում:

Դեղորայքային բուժում

16.00  Միզապարկի և շագանակագեղձի չարորակ գոյացությունների  քիմիոթերապիա, երիկամի քաղցկեղի համար կիրառվող սմարթ-դեղորայք:

Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:

16.30  Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկում:

17.00  Առաջին օրվա ամփոփում, դասընթացի փակում:

           ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ՇԱԲԱԹ, 24 ՍԵՊՏԵԲԵՐԻ

ՀԻՄՆԱՐԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

9.30 – 10.00    Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիա (ԱՈւԱ). կրթական, կազմակերպչական և գործնական դերակատարումը:

Ռիչարդ Բաբայան, ԱՈւԱ-ի պրեզիդենտ, Բոստոն, ԱՄՆ:

Նիստ 1. Օնկոուրոլոգիա:

Մոդերատորներ՝ Ռիչարդ Բաբայան, Կարո Դերձակյան, ԱՄՆ,

10.00 –10.20    Ռոբոտային ֆունկցիոնալ ուրոլոգիա:

Դմիտրի Պուշկար, Մոսկվա, Ռուսաստան:

10.20 – 10.45  Երիկամի տարածված քաղցկեղի վիրահատական բուժումը և թիրախային համակարգային քիմիոթերապիան:

                       Ստեֆան Բուրջյան, Մեյո հիվանդանոց, ԱՄՆ:

10.45 – 11.05  Շագանակագեղձի տեղային-տարածուն և օլիգոմետաստատիկ քաղցկեղի մուլտիմոդալ մենեջմենթը:

                       Գուրամ Խարազանաշվիլի, Թբիլիսի, Վրաստան:

 11.05 – 11.20  Քննարկում:

11.20 – 11.45  Փոքր ընդմիջում:

Նիստ 2. Օնկոուրոլոգիա:

Մոդերատորներ՝ Գուրամ Խարազանաշվիլի, Վրաստան, Դմիտրի Պուշկար,

Ռուսաստան, Ստեֆան Բուրջյան, ԱՄՆ,

Վարուժան Շահսուվարյան, Հայաստան

11.45 – 12.05  Ռոբոտային, լապարոսկոպիկ և բաց վիրահատությունների կիրառումը երիկամի տեղային քաղցկեղի վիրահատական բուժման համար:

Միխաիլ Մոսոյան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան:

12.05 – 12.25  Արմատական ցիստէկտոմիայի հարվիրահատական բարդությունները. ոսկե ստանդարտներ և վիրաբուժական ռիսկի նվազեցում:

Ստեֆան Բուրջյան, Մեյո հիվանդանոց, ԱՄՆ:

12.25 – 12.45  Շագանակագեղձի վիզուալիզացիա. Ժամանակակից մոտեցումներ:

Զարեհ Կասարջյան, Բեյրութ, Լիբանան:

12.45 – 13.00  Քննարկում:

Նիստ 3. Էնդոուրոլոգիա և կանացի ուրոլոգիա:

Մոդերատորներ՝ Զարեհ Կասարջյան, Լիբանան, Նինո Թուրմանիձե,

Վրաստան, ՍԵրգեյ Ֆանարջյան, Հայաստան

13.00 – 13.20 Հիմնախնդիրների արդի վիճակն էնդոուրոլոգիայում:

Ռիչարդ Բաբայան, ԱՈւԱ-ի պրեզիդենտ, Բոստոն, ԱՄՆ:

13.20 – 13.40  Կանացի ուրոլոգիա. նոր բարդություններ և նոր լուծումներ:

Գևորգ Կասյան, Մոսկվա, Ռուսաստան:

13.40 – 14.00  Գերձայնային հետազոտությունների դերը կանանց միզուկի հիվանդությունների ախտորոշման գործում:

Նինո Թուրմանիձե, Թբիլիսի, Վրաստան:

14.00 – 14.20  Ուրեթերոցելեի ապացուցողական մենեջմենթը երեխաների մոտ:

Փոլ Մերգերյան, Սիեթլ, ԱՄՆ:

14.20 – 14.35  Քննարկում:

14.35 – 15.20  Մեծ ընդմիջում:

Նիստ 4. Սատելիտային սիմպոզիում:

Մոդերատորներ՝ Գևորգ Կասյան, Ռուսաստան, Նինո Թուրմանիձե,

Վրաստան, Իվան Աղաջանյան, Հայաստան

15.20 – 15.40  Ստորին միզուղիների ախտանիշներ. կոնսերվատիվ բուժման արդյունավետությունը: Հովանավորված ելույթ:

                       Երվանդ Հարությունյան, Երևան, Հայաստան:

15.40 – 16.00  Միզաքարային հիվանդության բուժման ժամանակակից մեթոդները: Հովանավորված ելույթ:

Ալեքսանդր Պրասոլով, Մոսկվա, Ռուսաստան:

16.00 – 16.20  Ներմաշկային վիրահատությունների բարդությեւնները. Համաշխարհային փորձի քննարկում:

Վիգեն Մալխասյան, Մոսկվա, Ռուսաստան:

16.20 – 16.40  Ալֆա-ադրենոպաշարիչների դերը միզածորանի քարերի բուժման գործում: Հովանավորված ելույթ:

                       Արմեն Ավոյան, Երևան, Հայաստան:

 16.40 – 16.55  Քննարկում:

Նիստ 5. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի և Հայաստանի ճառագայթաբանների ասոցիացիայի համատեղ սեսիա:

Մոդերատորներ՝ Գեղամ Աղաբեկյան, Արթուր Գրաբսկի, Հայաստան

16.55 – 17.15  Վիրտուալ կոնտրաստային ՀՇ-ուրոգրաֆիա. դերը, արդյունավետությունը և կիրառվող ռենտգեն-կոնտրաստային նյութերը: Հովանավորված ելույթ:

Կոստան Ղալումյան, Երևան, Հայաստան:

17.15 – 17.35  Մագնիսա-ռեզոնանսային շերտագրման դերը կոնքի օրգանների օնկոուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման գործում: Հովանավորված ելույթ:

                       Արմեն Վասիլյան, Երևան, Հայաստան:

17.35 – 17.50  Քննարկում

17.50 – 18.00  ՀՈՒԱ կազմակերպչական հարցեր:

18.00 – 18.20 Կոնգրեսի փակում, հավաստագրերի և կրեդիտների բաշխում:

19.00 Գալա բանկետ

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել