• Latest news

Նոր սարքը կօգնի հսկել առիթմիան

20 սեպտեմբերի, 2016  20:18

Ֆինլանդիայից գիտնականները բջջային հավելված եւ կրելի սարք են ստեղծել, որը չափում է մարդու սրտխփոցի ռիթմը եւ դրա փոփոխելիությունը: Այդ սարքը կարող է օգնել ոչ միայն հայտնաբերել առիթմիան, այլեւ արձանագրել երկարատեւ սթրեսը եւ նույնիսկ կանխարգելել ուղեղի կաթվածը: 

Սարքը հաշվում է սրտի յուրաքանչյուր կրճատման միջեւ դադարները եւ բոլոր տեղեկություններն ուղարկում է օգտատիրոջ բջջային հեռախոսին:  Ճկուն շերտերի շնորհիվ այդ սարքը հարմար է կրել կրծքին, նշում են դրա ստեղծողները   VTT Technical Research Centre of Finland-ից:

Որոշ ժամանակ առաջ գյուտարարները, Turku University-ին կից Կենտրոնական հիվանդանոցի հետազոտողների հետ միասին հաջողությամբ փորձարկել են սարքը եւ բջջային հավելվածը: Սարքն արդյունավետորեն ախտորոշել է զարկերակային ֆիբրիլացիան եւ սրտի կրճատումների խանգարումը:   Սրտի ռիթմի` առողջության համար ոչ վտանգավոր խախտումներից տառապող հիվանդներն արդեն հայտնել են, որ  իրենց կյանքի որակը բարելավվել է տվյալ սարքի օգտագործումից հետո: Այն ուղղակի օգնել է  վերացնել առողջական վիճակի վերաբերյալ նրանց մտավախությունները:  

Ակնկալվում է, որ մի քանի ամսից սարքը շուկայում կհայտնվի:  

Հետազոտողներն ընդգծում են, որ սարքը հարմար է սրտային հիվանդների նկատմամբ հենց տանը նախավիրահատական եւ հետվիրահատական դիտարկման համար:  Միաժամանակ նման հիվանդները հիվանդանոց այցելելու կարիք չունեն, որովհետեւ տեղեկություններն ավտոմատ կերպով բջջային հեռախոսից ուղարկվում են հիվանդի համակարգչին հատուկ վիրտուալ  «ամպի» միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll