Ֆինլանդիայից գիտնականները բջջային հավելված եւ կրելի սարք են ստեղծել, որը չափում է մարդու սրտխփոցի ռիթմը եւ դրա փոփոխելիությունը: Այդ սարքը կարող է օգնել ոչ միայն հայտնաբերել առիթմիան, այլեւ արձանագրել երկարատեւ սթրեսը եւ նույնիսկ կանխարգելել ուղեղի կաթվածը:
Սարքը հաշվում է սրտի յուրաքանչյուր կրճատման միջեւ դադարները եւ բոլոր տեղեկություններն ուղարկում է օգտատիրոջ բջջային հեռախոսին: Ճկուն շերտերի շնորհիվ այդ սարքը հարմար է կրել կրծքին, նշում են դրա ստեղծողները VTT Technical Research Centre of Finland-ից:
Որոշ ժամանակ առաջ գյուտարարները, Turku University-ին կից Կենտրոնական հիվանդանոցի հետազոտողների հետ միասին հաջողությամբ փորձարկել են սարքը եւ բջջային հավելվածը: Սարքն արդյունավետորեն ախտորոշել է զարկերակային ֆիբրիլացիան եւ սրտի կրճատումների խանգարումը: Սրտի ռիթմի` առողջության համար ոչ վտանգավոր խախտումներից տառապող հիվանդներն արդեն հայտնել են, որ իրենց կյանքի որակը բարելավվել է տվյալ սարքի օգտագործումից հետո: Այն ուղղակի օգնել է վերացնել առողջական վիճակի վերաբերյալ նրանց մտավախությունները:
Ակնկալվում է, որ մի քանի ամսից սարքը շուկայում կհայտնվի:
Հետազոտողներն ընդգծում են, որ սարքը հարմար է սրտային հիվանդների նկատմամբ հենց տանը նախավիրահատական եւ հետվիրահատական դիտարկման համար: Միաժամանակ նման հիվանդները հիվանդանոց այցելելու կարիք չունեն, որովհետեւ տեղեկություններն ավտոմատ կերպով բջջային հեռախոսից ուղարկվում են հիվանդի համակարգչին հատուկ վիրտուալ «ամպի» միջոցով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day