• Latest news

Մարդկանցից հաճախ թաքցնում են դեղերի կողմնակի հետեւանքների մասին ճշմարտությունը

21 սեպտեմբերի, 2016  21:43

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ նոր դեղամիջոցների վերաբերյալ շատ հետազոտություններում չի նշվում կողմնակի հետեւանքների զգալի մասը: Աշխատանքը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում:

Յորքի, Նորվիչի եւ Մանչեստրի համալսարանների գիտնականները վերցրել են կլինիկական փորձարկումների մասին գրախոսվող պարբերականներում հրապարակվող հոդվածները, հետո դրանք համեմատել են ոչ պաշտոնական, դժվար մատչելի աղբյուրների, օրինակ` անձնական արխիվների կամ կայքում հրապարակումների տեքստերի հետ: Հետագայում հետազոտողները տարբեր ուղիներով են ընթացել. նրանց մի մասը համեմատել է նույն աշխատանքի պաշտոնական եւ ոչ պաշտոնական տարբերակները, մնացածներն ուսումնասիրել են նույն գիտնականների հրապարակված աշխատանքները եւ այլ մշակողների` դրանց թեմատիկային նման չհրապարակված հոդվածները:

Հետազոտողներն անմխիթար եզրահանգում են արել. չհրապարակված զեկույցներում ավելի շատ տեղեկություններ կան կողմնակի հետեւանքների մասին, քան հրապարակվածներում, ընդ որում, տարբերությունը բավականին մեծ է: Զույգ հոդվածների ութ հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հրապարակված տարբերակները երկրորդական հետեւանքների մասին տեղեկություններ են հրապարակում միայն դեպքերի 46 տոկոսում, իսկ չհրապարակվածները` 95 տոկոսում:

Արժե նշել, որ կողմնակի հետեւանքները բավականին հազվադեպ են դրսեւորվում. միայն երեք վերլուծությունում են չհրապարակված տվյալներ հայտնաբերվել, որոնք լրջորեն փոխում են պատկերացումները դեղամիջոցի մասին: Սակայն նոր դեղամիջոցների երկրորդական հետեւանքների մասին տեղեկությունները թաքցնելն այնուամենայնիվ անթույլատրելի է մի քանի պատճառով: Նախ` պաշտոնական տարբերակներում մեջբերված տվյալները բավարար չեն, որպեսզի  ամբողջությամբ ուսումնասիրվի թաքցված փաստերի վիճակագրական կարեւորությունը: Երկրորդ` բոլոր կողմնակի հետեւանքների իմացությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր հիվանդի եւ բժշկի համար, չէ որ նրանք բուժում են ընտրում` ելնելով հենց պաշտոնական տվյալներից. յուրաքանչյուր չհիշատակված գործոն կարող է ինչ-որ մեկի համար կյանք արժենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել