• Latest news

Բժիշկներն ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան այլ մասնագիտությունների տեր մարդիկ

21 սեպտեմբերի, 2016  22:31

Ավստրալիայում հետազոտություն են իրականացրել, որի արդյունքներն իրենք` հեղինակները տագնապալի են կոչել: Այն նվիրված է եղել բուժանձնակազմի շրջանում ինքնասպանություններին:  Պարզվել է, որ բժիշկները բարձր ռիսկի գոտում են, բայց ամենից ավելի բարձր է եղել ինքնասպանության ցուցանիշը բուժքույր կանանց շրջանում` գրեթե չորս անգամ ավելի, քան երկրում միջին ցուցանիշը:  Գիտնականները կոչ են արել ինքնասպանության կանխման ռազմավարություններ մշակել եւ դրանք կիրառել առողջապահության հաստատություններում: 

Դիկինի համալսարանի մասնագետները Էլլիսոն Միլների գլխավորությամբ վերլուծել են 2001-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գրեթե  10 հազար ինքնասպանություն: Այդ ինքնասպանությունների  3,8 տոկոսը կատարել էին առողջապահության ոլորտի աշխատողները: Միջին բուժանձնակազմի պաշտոններ զբաղեցնող տղամարդիկ ինքնասպանություն են գործել երկու անգամ ավելի հաճախ, քան արական սեռի մյուս ներկայացուցիչները, ինքնասպանության կրկնակի ռիսկ է դիտարկվել նաեւ մանկաբարձների մոտ:  Իգական սեռի բուժքույրերը կյանքի հետ հաշիվները մաքրել են գրեթե  4 անգամ ավելի հաճախակի, քան այլ ոլորտներում աշխատող կանայք, ընդհանուր առմամբ կին-բժիշկների ինքնասպանությունների քանակը երեք անգամ ավելի մեծ է եղել, քան  այլ մասնագիտությունների կանանց: Գիտնականներն ասում են, որ դա պայմանավորված է  բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությամբ. երկարատեւ աշխատանքային հերթափոխները, մեծ ակնկալիքները, մեծ պատասխանատվությունը, մշտական հերթապահությունների պատճառով ընտանիքին լիարժեք ժամանակ տրամադրելու անհնարինությունը:  «Ամեն երեք դեպքի հետեւում կանգնած է ինչ-որ մեկի կյանքը եւ ինչ-որ մեկի պատմությունը», - հավելել է Էլիսոն Միլները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել