• Latest news

Վարիկոզի էնդոլյումինալ բուժում. Ինչու է այն բուժման մյուս մեթոդներից նախընտրելի

3 հոկտեմբերի, 2016  21:06

Էնդոլյումինալ բուժումը երակների վարիկոզային լայնացման ավելի զգույշ եւ հիվանդին խնայող բուժում է, քան ավանդական վիրաբուժական բուժումը, կարծում է անոթային վիրաբույժ Ֆլորիան Նետցերը (Մյունխեն, Գերմանիա): NEWS.am Medicine–ի հետ զրույցում նա խոսեց այս մեթոդի հիմնական արժանիքների մասին եւ այն մասին, թե ինչու է անհրաժեշտ այն Հայաստանում տարածել։

Մասնագետի խոսքով՝ լայնացած երակների ավանդական հեռացումը ստրիպինգի մեթոդով նախատեսում է բավական խոշոր գործիքների կիրառում, իսկ այդ միջամտության հետեւանքով ոչ միայն սպիներ են մնում, այլեւ հաճախ վնասվում են նաեւ շրջակա հյուսվածքները եւ ավշային անոթները. վերջիններն օրգանիզմի համար անչափ կարեւոր են եւ շատ դանդաղ են վերականգնվում, եթե վնասվում են։ Այդպիսով, վիրահատության արդյունքը երբեմն գոհացուցիչ չէ, եւ այն չի հանգեցնում հիվանդի վիճակի ցանկալի լավացման։

Վարիկոզի բուժման այլընտրանքային միջոց է սկլերոթերապիան։ Մասնագետի խոսքով՝ դա բավական արդյունավետ մեթոդ է, սակայն այն սովորաբար հարմար է որպես լրացուցիչ բուժում. Օրինակ՝ եթե խոշոր լայնացած երակը հեռացվել է, մնացած մանրերը կարելի է «փակել» սկլերոթերապիայի միջոցով։ Դրանից բացի, սկլերոթերապիան հատուկ ցուցումներ եւ հակացուցումներ ունի, նաեւ բացառված չեն սիրտ–անոթային համակարգի մի շարք բարդացումների առաջացման հավանականությունը։ Բացասական եւս մի հանգամանք է այն, որ դրանից հետո հիվանդը առնվազն 6 շաբաթ պետք է կրի հատուկ սեղմող սպիտակեղեն, որը կարող է անհարմարություն պատճառել։ Այդպիսի սպիտակեղեն են , որպես կանոն, հագնում նաեւ երակները ավանդական վիրահատական ճանապարհով հեռացնելուց հետո։

Ո՞րն է վարիկոզի էնդոլյումինալային բուժման հիմնական առավելությունը։

Էնդոլյումինալային բուժման ժամանակ վնասված երակների մեջ են մտցվում շատ փոքր խողովակներ, որոնք դրանք քայքայում են լազերի, էլեկտրականության կամ դրանց համադրության միջոցով, իսկ շրջապատի հյուսվածքները եւ ավշային անոթները չեն վնասվում։ Ավելին՝ մաշկի վրա սպիներ չեն մնում։

Այս միջամտությունն արդեն նորություն չի համարվում. զարգացած երկրների կլինիկաներում այն իրականացվում է արդեն ավելի քան 10 տարի։ Ինքը Ֆլորիան Նետցերն արդեն ավելի քան 10 հազար այդպիսի վիրահատություններ է կատարել։ Հայաստանում, ճիշտ է, դրանք դեռեւս այնքան էլ տարածված չեն, իսկ հայերից շատերը, մասնագետի խոսքով, վիրահատվելու համար Մյունխեն են մեկնում։

Ֆլորիան Նետցերը Հայաստան է եկել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հրավերով, որպեսզի երակների վարիկոզային լայնացման  բուժման ժամանակակից մեթոդների մասին դասախոսություն կարդա եւ ներկայացնի էնդոլյումինալ բուժման իր մոտեցումները։

Նրա խոսքով՝ էնդոլյումինալ բուժման ներդրումն, իհարկե, կապված է որոշակի գումարների հետ, սակայն այս մեթոդը կարող է զգալիորեն լավացնել վարիկոզով տառապող մեծ թվով հայերի կյանքի որակը։ Ամենալուրջ ներդրումներից մեկը ժամանակն է. մասնագետներից շատ ժամանակ կպահանջվի պրակտիկայում սովորելու համար, որպեսզի այդ միջամտությունները լավ եւ արդյունավետ կատարեն։ Բացի այդ, էնդոլյումինալ բուժման արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ուլտրաձայնային հետազոտության համար շատ լավ սարքավորում ունենալ, որի օգնությամբ կատարվում է երակների վարիկոզային լայնացման ախտորոշումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է