• Latest news

D վիտամինն անհրաժեշտ է օսթեոպորոզի կանխարգելման համար. մասնագետ

4 հոկտեմբերի, 2016  16:41

D վիտամինը չափազանց կարեւոր դերակատարում ունի օսթեոպորոզի կանխարգելման համար. հիվանդություն, որի դեպքում ոսկրերն անչափ փխրուն են դառնում եւ կոտրվում են նույնիսկ աննշան վնասվածքներ ստանալիս: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Օսթեոպորոզի ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը, ոսկրերն ամուր պահելու համար օրգանիզմին կալցիում է անհրաժեշտ, սակայն հատկապես D վիտամինն է նպաստում ոսկրերի կողմից կալցիումի յուրացմանը:

Եթե օրգանիզմում D վիտամինի քանակն անբավարար է, կալցիումը չի յուրացվում, եթե նույնիսկ օրգանիզմն այն բավարար քանակով է ստանում, եւ ոսկրերը փխրուն ու խոցելի են դառնում: Այդպիսի ոսկրերով մարդկանց մոտ հաճախ են կոտրվածքներ լինում՝ նույնիսկ թեթեւ հարվածի կամ ընկնելու դեպքում:

Այսօր D վիտամինի պակասը աշխարհի շատ երկրներում համարվում է լուրջ խնդիր, եւ Հայաստանը բացառություն չէ, չնայած Հայաստանը արեւային երկիր է (արեգակն այդ վիտամինի աղբյուր է համարվում): Բանն այն է, որ սննդամթերքում անչափ քիչ է պարունակվում D վիտամին, եւ մարդկանց մեծ մասը սննդի հետ անհրաժեշտ քանակ չի ստանում:

Ինչ վերաբերում է արեւին եւ վերջինիս ազդեցությամբ այդ վիտամինի արտադրմանը, ապա ինչպես պնդում է հակաօստեպորոզային Ալենդրոնատա պատրաստուկի հեղինակ ԱՄՆ Բժշկական քոլեջի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր եւ էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար Ջոն Բիզելիկյանը, ժամանակակից մարդն արեւի տակ այնքան էլ շատ ժամանակ չի անցկացնում, ինչպես թվում է: Մարդիկ սկսել են արեւից վախենալ (քանի որ արեւայրուքը մեծացնում է մելանոմայի առաջացման վտանգը),  եւ մարդիկ ցերեկվա ժամերին հազվադեպ են փողոց դուրս գալիս, իսկ երբ դուրս են գալիս, սովորաբար հագուստով են ծածկվում եւ օգտագործում են արեւապաշտպան միջոցներ: Այդպիսով ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի վրա չեն ընկնում, եւ պարզապես չի սինթեզվում D վիտամինի անհրաժեշտ քանակ:

Ստացվում է, որ այսօր մեծ թվով մարդիկ D վիտամին չեն ստանում ո՛չ սնունդի, ո՛չ արեւի միջոցով: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ընդունել արհեստական D վիտամին՝ որպես սննդային հավելուկ՝ ոսկրերի եւ ամբողջ օրգանիզմի առողջությանը աջակցելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել