• Latest news

Աֆղանստանում վիրավորված զինվորականին նոր ձեռքեր են պատվաստել

7 հոկտեմբերի, 2016  13:45

2010-ին Աֆղանստանում երկու ձեռքը կորցրած սերժանտ Ջոն Պեկին Բոսթոնի Brigham and Women's Hospital հիվանդանոցում ձեռքեր են պատվաստում, վիրահատությունը հաջող է անցել։

Պայթյունի հետեւանքով Պեկը կորցրել էր երկու ոտքն ու ձախ ձեռքը։ Աջ ձեռքն էլ ստիպված են եղել անդամահատել, քանի որ ինֆեկցիան տարածվել էր նաեւ դրա վրա։ Երեք ամիս երիտասարդը կոմայի մեջ էր։

Ձեռքերի պատվաստման՝ 14 ժամ շարունակված վիրահատությունը ամռանն է եղել, երբ բժիշկների տրամադրության տակ են հայտնվել մի զոհված տղամարդու անվնաս ձեռքերը։ Ըստ CBS News–ի, վիրահատությունը կատարել է 60 վիրաբույժերից, բուժքույրերից ու այլ մասնագետներից բաղկացած խումբը։

Դեռ որոշ ժամանակ կպահանջվի մինչեւ Պեկը կարողանա օգտագործել նոր ձեռքերը , քանի որ նյարդային վերջույթների զարգացումը բավականին երկար է տեւում, հնարավոր է նաեւ՝ ցավոտ։

«Նյարդերի աճին ու հարմարմանը զուգահեռ՝ մարդը կարող է անսովոր զգացողություններ ունենալ՝ էլեկտրաշոկի կամ էլ այրվածքի նման»,- պարզաբանել է հիվանդանոցի առաջատար բժիշկ Սայմոն Թելբոթը։

«Մի անգամ գիշերը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ես պարզապես լացում էի։ Ես սարսափելի ցավ էի զգում, ոչ մի դեղ չէր օգնում։ Ես ուզում էի նույնիսկ բժշկին կանչել ու ասել՝ լսե՛,ք ես չեմ կարողանում դիմանալ , ավելի լավ է նորից անդամահատեք այս ձեռքերը»,- պատմել է Պեկը։

Հիմա, երկու ամիս անց, Պեկին ավելի շատ մտահոգում է այն , որ իր մարմինը կարող է չընդունել ու վանել նոր վերջույթները։

«Ամեն վայրկյան իմ մարմինը կարող է ասել՝ոչ , չեմ ուզում։ Այդ դեպքում իմ ձեռքերը նորից ստիպված կլինեն անդամահատել՝ նույնիսկ ավելի վերեւից , քան առաջ»,- ասել է նա։

Իսկ մինչ այդ Պեկը նոր ձեռքերի վրա հատուկ սկոբեր է կրում, որոնք պաշտպանում են դրանք։ Միանգամայն հնարավոր է, որ դեռ մեկ տարի կանցնի մինչեւ նրա նոր մատները կսկսեն զգալ։

Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական ֆակուլտետի տվյալներով ամբողջ աշխարհում ընդամենը 100 մարդու է նոր ձեռք պատվաստվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել