• Latest news

Հայաստանում տարեկան գրեթե 100 000 մարդ պալիատիվ օգնության կարիք ունի

7 հոկտեմբերի, 2016  18:24

Հայաստանում օրական 3200-3600 հիվանդ պալիատիվ օգնության կարիք ունի։ Տարվա կտրվածքով այս թիվը կազմում է 18 000, բայց եթե հաշվի առնենք, որ օգնության կարիք ունեն նաեւ հիվանդների ընտանիքների անդամները, այդ թիվը հասնում է տարեկան 100 հազարի։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հակացավային ու պալիատիվ օգնության ասոցացիայի նախագահ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանը։ Այս տվյալները ստացվել են հետազոտության ընթացքում, որն Ասոցիացիան 2010-ին էր անցկացրել։

Հրանտ Կարապետյանը պատմել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող պալիատիվ ծառայությունը դեռ միակն է իր տեսակի մեջ ու այն աշխատում է վճարովի հիմունքներով, նրանք պետպատվեր չունեն։ Մինչդեռ պալիատիվ օգնության հարցում երկրի կարիքները հոգալու համար մի ամբողջ ցանց է պետք, ու Ասոցացիան արդեն մշակել է հնգամյա ծրագիր, որի իրականացման դեպքում պալիատիվ օգնությունը հասանելի կդառնա երկրի բոլոր բնակիչներին, ճիշտ է բավարար պետական ֆինանսավորման պայմանով։ Նա նշել է, որ մասնավորապես Ավստրիայում պալիատիվ օգնության կարիքներին հատկացվում է առողջապահության բյուջեի մոտ 1 տոկոսը։ Եթե Հայաստանում նույնատիպ ֆինանսավորում լինի, ապա հինգ տարվա ընթացքում Ասոցացիան կստեղծի մեկ կենտրոն Երեւանում, որտեղ կլինի նաեւ կրթական բաղադրիչ (այստեղ կպատրաստեն տվյալ պրոֆիլի ապագա բժիշկները), նաեւ երեք մարզային կենտրոններ հանրապետության տարբեր մարզերում։ Բացի դրանից տանը պալիատիվ օգնություն ցուցաբերելու համար Հայաստանին 60 բրիգադ է պետք, յուրաքանչյուրում մեկ բժիշկ ու 4 բուժքույր։

Հրանտ Կարապետյանը նշեց մի հետաքրքիր փաստ․ Հայաստանը աշխարհի առաջին երկիրն է, որտեղ 354 թ․Ներսես Մեծի օրոք Եկեղեցական առաջին ժողովի որոշումով եկեղեցիներին ու վանքերին կից հատուկ տներ են ստեղծվել ՝ վանատներ, որտեղ խնամում էին հիվանդներին, որբերին ու անօթեւաննեին։ Դա նրա խոսքով հոսպիսների առաջին նախատիպերն են եղել։

Հիշեցնենք որ Երեւանում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ է անցնում միջազգային սեմինար՝ կյանքի վերջի իրավիճակներում բժշկական բուժումների մասին որոշումների կայացման վերաբերյալ։ Այն կազմակերպել են Հայաստանի Բիոէթիկայի ազգային ինստիտուտն ու Հայ օգնության ֆոնդը՝ Առողջապահության նախարարության ու Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել