• Latest news

Ինչ պետք է անել՝ դիաբետի առաջացումը կանխելու համար

13 հոկտեմբերի, 2016  21:28

2-րդ տիպի դիաբետն այսօր լրջագույն խնդիր է համարվում ամբողջ աշխարհում. դիաբետով հիվանդների թիվն ավելանում է, հետեւաբար, աճում է նաեւ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացության եւ դրանց հետեւանքով մահացության ցուցանիշը:

Ինչ է հարկավոր անել՝ 2-րդ տիպի դիաբետը կանխարգելելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայից ընտանեկան բժիշկ Հենրիխ Շահնազարյանը մի քանի խորհուրդ ներկայացրեց.

1. Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս նվազեցնել սննդակարգում շաքարի քանակությունը: Շաքարից ամբողջությամբ հրաժարվել պետք չէ, բայց ցանկալի է դրա քանակությունը հնարավորինս կրճատել՝ սննդակարգից բացառելով, մասնավորապես, գազավորված ըմպելիքներն ու քաղցրեղենը, որոնցում մեծ քանակությամբ դատարկ կալորիաներ են եւ քիչ սննդարար նյութեր:

2. Շաբաթական 5 օր, օրական 30 րոպե հարկավոր է տրամադրել ֆիզիկական վարժություններին: Մասնագետի կարծիքով՝ հենց քիչ շարժունակ կենսակերպն ու շաքարով հարուստ սննդակարգն են հանգեցնում 2-րդ տիպի դիաբետի առաջացման:

3. Ցանկալի է հրաժարվել ալկոհոլը չարաշահելուց: Ալկոհոլային խմիչք օգտագործել կարելի է, բայց չափավոր:

4. Ծխելուց հարկավոր է հրաժարվել ամբողջությամբ. եթե ալկոհոլի չափավոր օգտագործման մեջ կարելի է որոշակի դրական բան գտնել, ապա ծխելը վտանգավոր է առողջության համար՝ ցանկացած քանակությամբ, անգամ օրական մեկ-երկու ծխախոտը:

5. Եթե սովորել եք ավտոմեքենայով տեղաշարժվել, ձգտեք ժամանակ առ ժամանակ այն տանը թողնել եւ քայլել կամ հեծանիվ քշել:

Ըստ Հենրիխ Շահնազարյանի՝ դիաբետի կանխարգելման գործում մեծ դեր ունեն ընտանեկան բժիշկները. նրանց խնդիրը ոչ միայն դիաբետը ժամանակին հայտնաբերելն ու այն բուժելն է, այլեւ հիվանդներին բացատրելը, որ քանի դեռ երիտասարդ են ու առողջ, ինչպիսի կենսակերպ պետք է վարեն՝ մինչեւ ծերություն առողջ մնալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է