• Latest news▼

Tetris-ը կօգնի նիհարել եւ թողնել ծխելը

19 մարտի, 2014  18:23

Tetris խաղի օգնությամբ հնարավոր է փոքրացնել վնասակար սննդի եւ ծխելու նկատմամբ ձգողությունը, պնդում են գիտնականները: Փլիմութի համալսարանի (Մեծ Բրիատանիա) հետազոտողները հավաստիացնում են, որ վիզուալ խաղեր խաղալը բերում է սննդի կամ ծխախոտի նկատմամբ ձգողության նվազման:

Գիտնականներն ընտրել են Tetris խաղը, քանի որ այն հետաքրքիր է, վիզուալ ու մեծ ուշադրություն է պահանջում: Փորձի համար ընտրվել է 119 ուսանող, առավելապես՝ աղջիկներ: Ուսանողներին հանձնարարվել է նկարագրել իրենց վնասակար սովորություններն ու կախվածությունները, այնուհետ փորձի մասնակիցները 3 րոպե Tetris են խաղացել: Թեստի արդյունքներով՝ բոլոր ուսանողներն անկետա են լրացրել: Պարզվել է, որ ժամանակի ընթացքում որեւէ պահանջմունքի ձգտումը թուլացել է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Appetite ամսագրում, հայտնում է Fox News-ը:

«Սննդային լուրջ կախվածություն ունեցող մարդիկ կարող են այն մի քանի անգամ նվազեցնել՝ պարզապես Tetris խաղալով: Այդ տեսողական խաղը նաեւ օգնում է նվազեցնել նիկոտինից կախվածությունը: Մենք սննդային կամ նիկոտինային կախվածությամբ տառապող կամավորների խմբի մասնակցությամբ ստուգել ենք տարբեր վիզուալ խաղերի արդյունավետությունը: Պարզվեց՝ Tetris-ն ամենագրավիչ խաղն է, որը շեղում է մարդուն,- ասում է հետազոտական խմբի կոորդինատոր բժիշկ Ջեկի Անդրադեն:

Գիտնականները վստահ են, որ մեթոդի արդյունավետությունը որոշակի ուղղությամբ ուղեղի կենտրոնացումն է: Խաղի վրա կենտրոնանալով՝ ուղեղը շեղվում է սննդի կամ ծխախոտի մասին պատկերացումից՝ այդ պահանջմունքները փոխարինելով խաղի նկատմամբ հետաքրքրությամբ:

Մասնագետների խոսքով՝ հետաքրքիր ու դինամիկ առաջադրանքի կատարումը քողարկում է որեւէ այլ պահանջմունք, եւ մարդուն ավելի հեշտ է դիմադրել գայթակղություններին: Նույնպիսի ազդեցություն ունի ցանկացած վիզուալ կամ բազմասենսոր գործունեություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll