• Latest news

Ո՞ր միջոցները կարող են կանխել հղիության ժամանակ ձգվածքների ի հայտ գալը

2 նոյեմբերի, 2016  17:58

Ինչպե՞ս կարելի է պահպանել գեղեցկությունը հղիության ժամանակ եւ խուսափել որովայնի ձգվածքից եւ կրծքերի կախ ընկնելուց: Այս հարցերն այսօր հուզում են շատ կանանց, եւ լավ կլինի այդ հարցերը պարզել նախքան հղիությունը կամ դրա ընթացքում, եւ ոչ թե հղիությունից հետո, երբ ազդրերի, կրծքերի եւ որովայնի մաշկը լրջորեն վնասվում է: Եթե ձգվածքներ արդեն կան, դրանք լավագույն դեպքում կարելի է դարձնել նվազ նկատելի, սակայն լիովին ազատվել դրանցից այսօր պրակտիկորեն անհնար է: Ինչպես շատ այլ խնդիրների դեպքում, ձգվածքներն ավելի հեշտ է կանխել, քան բուժել:

Ձգվածքների կանխարգելման մասին պետք է մտածել նախօրոք` հղիության արդեն առաջին եռամսյակից, քանի դեռ որովայնը փոքր է, եւ որեւէ ձգվածք դեռեւս ի հայտ չի եկել: Շուկայում կարելի է գտնել ձգվածքի դեմ բազմաթիվ միջոցներ, բայց բնականաբար բոլորը չէ, որ հավասարապես արդյունավետ են, ավելին` բոլորը չէ, որ անվտանգ են ապագա մայրերի եւ նրանց երեխաների համար: Հղի կանանց համար նախատեսված մաշկի խնամքի միջոցները չպետք է պարունակեն քիմիական վտանգավոր նյութեր` պարաբեններ, ֆտալատներ, ֆենոքսիէթանոլ, A եւ S բիսֆենոլներ, կոֆեին եւ սպիրտ, որոնք կարող են վնասել աճող պտղին: Բացի այս` այդ միջոցները պետք է լինեն  հիպոալերգիկ եւ էկոլոգիապես մաքուր:

Բոլոր այս չափանիշներին համապատասխանում է ֆրանսիական հանրահայտ  Mustela ապրանքանիշի  «Mustela Maternity»  բիոկոսմետիկ շարքը, որը արդեն իր ողջ տեսականիով ներկայացված է AlfaPharm դեղատների ցանցում: Mustela դերմոկոսմետիկ ապրանքների այս նոր շարքը մշակվել է հատուկ ապագա մայրերի համար, որպեսզի նրանց հնարավորություն տրվի պահպանելու մաշկի գեղեցկությունը: Շարքը ներառում է քսուք եւ յուղ` ձգվածքների կանխարգելման համար, ինչպես նաեւ վերականգնող շիճուկ` այն մաշկի խնամքի համար, որի վրա արդեն իսկ գոյացել են ձգվածքներ.

. Ձգվածքները կանխարգելող քսուքի բաղադրության մեջ մտնում են ավոկադոյի պտղի, փիճու հանուկի (գալակտոարաբինան) հիմքով բաղադրիչներ, ինչպես նաեւ` մեղրամոմ եւ շի յուղ, որոնք մաշկը դարձնում են առաձգական, մեղմում են մաշկի պրկվածության զգացողությունը, հարթում եւ սնուցում են այն:

. Ձգվածքների դեմ յուղը պարունակում է լյուպինի սերմերի հանուկ, նռան, ավոկադոյի, վարդի եւ բաոբաբի յուղեր, որոնք սնուցում են մաշկը, բարելավում են նրա առաձգականությունը, դարձնում են այն նուրբ եւ փափուկ: Այս յուղի կլինիկական փորձարկումներին մասնակցած կանանց 98%-ը նշել է, որ իրենց մաշկը դարձել է ավելի առաձգական եւ կայուն ձգվածքների նկատմամբ:

. Ձգվածքների դեմ շիճուկը պարունակում է ավոկադոյի պտղի հիմքով բաղադրիչներ, եւ ինչպես վերը նշվեց, նախատեսված է այն մաշկի համար, որն արդեն իսկ պատված է ձգվածքներով: Շիճուկը բարելավում է մաշկի առաձգականությունը եւ ձգվածքները դարձնում է նվազ նկատելի:

Բացի ձգվածքների դեմ պայքարող այս միջոցներից՝ AlfaPharm դեղատներում ներկայացված են  նաեւ Mustela ապրանքանիշի այլ արտադրանքներ, որոնք օգնում են հղիներին հաղթահարելու ոտքերի այտուցվածությունը եւ քորը, ինչպես նաեւ ներկայացված է Mustela մանկական կոսմետիկայի ողջ շարքը՝ նորածնի մաշկի, մազերի ամենօրյա խնամքի եւ պրոբլեմատիկ մաշկի գրգռվածության, ատոպիայի եւ սեբորեային կեղեւների գոյացման հակված մաշկի խնամքի միջոցները:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց  AlfaPharm ընկերության մարկետինգի համակարգող Արա Պողոսյանը, AlfaPharm-ը ծրագրում է շարունակել Հայաստան ներկրել բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ միջոցներ ամբողջ ընտանիքի համար:

Հիշեցնենք, որ դեղատների այդ ցանցը ներկրում է նաեւ դանիական հայտնի DermaPharm ընկերության հիպոալերգիկ արտադրանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել