• Latest news

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաները ճամփորդում են մարդկանց հետ միասին

14 նոյեմբերի, 2016  22:39

Մշտական ճամփորդությունների ժամանակներում ապրող մարդկությունը լրիվ անպաշտպան է հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների առջեւ։ Հիվանդություններ փոխադրողները այսօր ճանապարհորդներ են, իսկ վարակվելու ամենահավանական վայրը՝ օդանավակայանների զուգարանները։

Մյուսնթերի համալսարանից մի խումբ գիտնականներ քսուկներ են վերցրել 59 երկրների 136 օդանավակայանների 400 զուգարանների դռների բռնիչներից։ Արդյունքում ստացվել է, որ յուրաքանչյուր քսաներորդ նմուշում՝ կամ 5 տոկոսում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ, իսկ 1․3 տոկոսում՝ acinetobacter baumannii։ Այս տեսակի բակտերիաները հաճախ են կայունություն ունենում հակաբիոտիկների հանդեպ, դրանք հաճախ են ձեւավորում հոսպիտալացվող շտամմեր։

Այս հետազոտության արդյունքները չի կարելի անսպասելի անվանել, չէ որ գտնված բակտերիաները ամենուրեք բնակվող սապրոֆիտներ են։ Նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե դրանք չհայտնաբերվեին։ Բացասական է այն, որ որոշակի շտամմեր են հայտնաբերվել դրանց համար ոչ բնորոշ պայմաններում։ Օրինակ հնդկական շտամմը՝ Փարիզի օդանավակայանում։

Գիտնականները խորհուրդ են տալիս օդանավակայանի զուգարաններում հնարավորինս խուսափել ձեռքով որեւէ բանի դիպչելուց, օգտագործել սպիրտ պարունակող ախտահանող միջոցներ։

Ավելի վաղ Նիդեռլանդների Մաասթրիխթի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողերը, հետազոտելով 2001 հոլանդացի զբոսաշրջիկների, նաեւ նրանց 215 մտերիմներին, պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ զբոսաշրջիկը իր հետ բերում է հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաներ։ 1847 զբոսաշրջիկներից, որոնց մոտ ի սկզբանե չեն եղել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաներ, 633 մարդ կամ 34․3 տոկոսը իրենց հետ բերել են արտասահմանյան էնտերոբակտերիաներ, որոնք արտադրում են հաակբիոտիկները քայքայող էնզիմներ։ Այդ բակտերիաները մնացել են զբոսաշրջիկների 11 տոկոսի օրգանիզմում նույնիսկ մեկ տարի հետո։ Ներմուծված ինֆեկցիաներով կենակիցներին վարակելու հավանականությունը կազմել է մոտավորապես 12 տոկոս։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է