• Latest news

Իբուպրոֆենի կանոնավոր ընդունումը ծխողների շրջանում 48%-ով նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը

10 դեկտեմբերի, 2016  10:46

Իբուպրոֆենի ոչ մեծ չափաքանակի կանոնավոր ընդունումը մշտապես ծխողների շրջանում 48 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Ohio State University-ի (ԱՄՆ) գիտնականները:

Ծխողների 18 տոկոսը վաղ թե ուշ բախվում է թոքերի քաղցկեղին: Ավելին՝ ավելի քան 90 տոկոս դեպքերում քաղցկեղի այս տեսակն առաջանում է հատկապես ծխողների շրջանում: Ծխելու եւ թոքերի քաղցկեղի միջեւ կապը գիտնականներին վաղուց է հայտնի, սակայն քաղցկեղի այս տեսակի կանխարգելման միջոցների մասին քիչ բան է հայտնի:

Ոչ ստերոիդային ցավազրկող միջոցները, որոնց թվում նաեւ իբուպրոֆենը, օրգանիզմում հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Այսպիսի դեղամիջոցների ոչ մեծ չափաքանակների ընդունումը օգնում է վերացնել բորբոքային պրոցեսները, որոնք հանգեցնում են թոքերի ուռուցքների առաջացման:

Սա առաջին հետազոտություններից մեկն է, որը հետազոտում է հակաբորբոքային դեղամիջոցների սպեցիֆիկ բազմատեսակությունը, ինչպես նաեւ դրանց ազդեցությունը թոքերի քաղցկեղի առաջացման վրա: Այդ ազդեցությունը ստուգելու համար գիտնականները 18 տարվա ընթացքում հետեւել են 10,735 մարդու առողջությանը: Այս ժամանակահատվածում 269 մարդ մահացել է թոքերի քաղցկեղից, որոնցից 252 մարդ կանոնավոր ծխել է: Ըստ որում՝ վերլուծությամբ պարզվել է, որ նուրոֆենի ընդունումը 48 տոկոսով նվազեցրել է թոքերի քաղցկեղի հավանականությունը՝ հաշվի առնելով մնացած բոլոր գործոնները:

Հետաքրքիր է, որ ասպիրինի եւ ացետամինոֆենի ազդեցությունը վիճակագրորեն էական չի եղել:

Սակայն արժե նշել, որ թոքերի քաղցկեղի հավանականության նվազեցման գործում իբուպրոֆենի ներգործունակության հաստատման համար պահանջվում է լրացուցիչ հետազոտության կատարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել