• Latest news

Երեւանյան ծննդատանը լույս աշխարհ են եկել 8 երկվորյակներ (ֆոտո)

10 դեկտեմբերի, 2016  19:04

Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 7 երկվորյակներ են ծնվել: Նրանցից 3-ը՝ նոյեմբերի 23-24-ին: 4 զույգը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Անհաս երկվորյակների եւս մեկ զույգ էլ ծնվել է մեկ ամիս առաջ, բայց նրանք դեռեւս ծննդատանն են, բժիշկների հսկողության ներքո:

Կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանն ասում է, թե այնպես ստացվեց, որ ծննդատանը միաժամանակ 8 զույգ երկվորյակներ էին գտնվում:

Ութ զույգից յոթը լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, միայն 29-ամյա Անի Դանիելյանն է իր տղաներին ինքնուրույն ծննդաբերել: Բժիշկներն ընդ որում նշում են, որ առաջին երեխայի ծնունդից հետո իրենք պատրաստվում էին երկրորդի համար կեսարյան կատարել, քանի որ նա սխալ դիրքով էր: Սակայն արդյունքում փոքրիկն ինքնուրույն ծնվեց, ճիշտ է՝ ոտքերով առաջ: Սուսաննա Գրիգորյանը եւս տղաներ է ունեցել, որոնք շատ լավ քաշով են ծնվել՝ 2500 եւ 2800 գրամ:

Անուշ Առաքելյանը հրաշալի աղջիկներ է ունեցել: Մանկաբարձուհին նրանց իրար կողքի դնելով՝ ասում է, որ նրանք իրենց հարսնացուներն են, քնքուշ, գեղեցիկ:

Ամենաքիչ քաշով ծնված մանկիկները (790 եւ 1660 գրամ) դեռեւս ինկուբատորում են:

Ինկուբատորներում են նաեւ երկու զույգերի «կրտսերները», մինչդեռ «ավագներն» արդեն տանն են: Եվ սա եւս մեկ ֆենոմեն է:

Պավել Մազմանյանն ասում է, որ երկվորյակների այդպիսի մի զույգի երեխաներից մեկը ծնվելիս 2500 գրամ էր կշռում, իսկ մյուսը՝ 1130: Անգամ բժիշկներն էին զարմացել՝ այդպիսի տարբերություն տեսնելով:

Մասնագետի խոսքով՝ պատահում է, որ պտուղները միմյանց խանգարում են, շրջանառության պրոցեսները անհամաչափ, անհամարժեք են ընթանում: Բայց նման դեպքերում փոքր պտուղը, որպես կանոն, մահանում է: «Բայց մենք նրան փրկեցինք»,- ասում է նա:

Պավել Մազմանյանի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում երկորյակների ծնունդի հաճախականությունը 1-ը 30-ին է, այսինքն՝ 3-4 տոկոս, եւ Հայաստանը բացառություն չէ: «Մենք դեռեւս ճշգրիտ վիճակագրական տվյալներ չունենք, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում բազմապտուղ հղիությունների հաճախականությունը մեծացել է: Դա պայմանավորված է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասում է  նա:

Չնայած այս ութ զույգ երկվորյակներից միայն երկուսն են եղել արտամարմնային բեղմնավորմամբ: Մյուսները զուտ բնական ֆենոմեն են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է