• Latest news

Ալոէ՝ ինչպես այն օգտագործել առողջության, գեղեցկության եւ առօրյա խնամքի համար

25 մարտի, 2014  11:31

Այն պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին եւ ունի մոտ 500 տարատեսակ: Այն մշակել են դեռեւս հնագույն ժամանակներից՝ բժշկության մեջ օգտագործելու նպատակով:

Նույնիսկ Հին Եգիպտոսում այն համարվում էր հզոր դեղաբույս: Ալոէն արտադրում է գել եւ լատեքս, որոնք օգտագործվում են բժշկական նպատակներով:

Գելը մածուցիկ նյութ է, որը տեսանելի է բույսի ներսում, բույսը կտրելիս այն անմիջապես թափվում է: Շատ պրոֆեսիոնալ կոսմետոլոգներ եւ այլ  հմուտ փորձագետներ բժշկության ոլորտում այն համարում են կենսական բուժիչ բույս, որը բուժում է տարբեր մաշկային հիվանդություններ՝ ինչպես հաղորդում է Medical Daily-ին: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես եւ որ դեպքերում կարելի է այն օգտագործել.

Այրվածքներ

Այն օգտագործվում է որոշ այրվածքներ բուժելու նպատակով: 2009թ-ին կատարած ուսումնասիրությունը, որին մասնակցում էր երկրորդ աստիճանի այրվածքներ ստացած 30 հիվանդ, ցույց տվեց, որ ալոէ քսուքի կիրառմամբ այրվածքները բուժվեցին 16 օրվա ընթացքում՝ ինչպես հաղորդում է New York Times-ը:

Խոլեստերինի բարձր մակարդակ եւ հիպերլիպիդեմիա

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ, օրական 15-20 մլ. ալոէի ընդունումը կնվազեցնի հիպերլիպիդեմիայով հիվանդների խոլեստերինի մակարդակը մոտ 15%-ով, ցածր խտության լիպոպրոտեինի՝ մոտ 18%-ով, տրիգլիցերիդի՝ 25-30%-ով:

Հերպես

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալոէ գելը արագացնում է թարախաբշտիկների խոցերի լավացումն ու օգնում է թեթեւացնել ցավը, ըստ Mayo կլինիկայի հետազոտողների:

Բշտիկներ

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալոէն օգնում է բուժել բշտիկները եւ վերականգնում է մաշկի ցաները՝ իր անտիբիոտիկ հատկությունների շնորհիվ, ինչպես  նաեւ փափկեցնում է մաշկը:

 Չոր մազեր

Բույսը  իր խոնավեցնող հատկություններով հանդիսանում է հիանալի կոնդիցիոներ մազերի համար՝ ինչպես հաղորդում է CBS News-ը: Գելը պետք է քսել մազերին, այնուհետեւ մազերը լվանալ եւ քսել ձեր իսկ նախընտրած կոնդիցիոները:

Շաքարախտ

NIH-ը հայտնում է, (թեեւ մինչեւ վերջ ապացուցված չէ) որ այն նվազեցնում է շաքարի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ:

Նիհարեցում

Ալոէն  անցյալ տարի ճանաչվել է որպես առողջարար ըմպելիք: Ըստ Daily Mail-ի, ալոէն պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, C, E, ֆոլաթթու В1, В2, В3, В6 եւ մեկն է այն մի քանի բույսերից, որոնք պարունակում են В12 վիտամինը, որը կարգավորում է ուղեղի սահուն աշխատանքը եւ  նյարդային համակարգը՝ ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդը օգնում է մարսողությանը եւ ներսից մաքրում  օրգանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է