• Latest news

Նոր թեստն 90 տոկոս ճշգրտությամբ ախտորոշում է ուղեղի ցնցումը

26 դեկտեմբերի, 2016  11:57

Northwestern University-ի հետազոտողները նոր թեստ են մշակել, որը կարող է 90 տոկոս ճշգրտությամբ որոշել, արդյո՞ք մարդն ուղեղի ցնցում է տարել: Թեստը հիմնված է ձայնային ալիքներին ուղեղի արձագանքման վրա:

40 երեխաների մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականները նրանց գլխին էլեկտրական հաղորդիչներ են կպցրել եւ հետեւել են ձայնային ազդանշաններին ուղեղի արձագանքմանը: Պարզվել է, որ ցնցում տարած եւ չտարած երեխաների ուղեղի արձագանքն իսկապես տարբերվել է. ցնցումով երեխաների մոտ այն 35 տոկոսով ավելի պակաս էր արտահայտված, քան ցնցում չտարածների: Ցնցումից հետո վերականգնվելով՝ նրանց արձագանքումը, սակայն, կարգավորվել է:

Այս թեստի միջոցով գիտնականները ցնցման առկայությունը ճշգրիտ որոշել են 90 տոկոս դեպքերում, իսկ բացակայությունը 95 տոկոս դեպքերում: Գիտնականները հետագայում հույս ունեն ցնցման ախտորոշման համար շարժական սարք ստեղծել

Նշենք, որ նախկինում իրականացված հետազոտության տվյալների համաձայն՝ գանգ-ուղեղային վնասվածքները փչացնում են երեխայի եւ ծնողների հարաբերությունները: Այս հարաբերությունների որակը ցնցում տարած երեխաների խմբում զգալիորեն ցածր էր, քան ստուգիչ խմբում: Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս վնասվածքից հետո մի քանի շաբաթ հետեւել երեխայի վարքագծին եւ անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել