• Latest news

Ինչու են հղի կանանց խորհուրդ տալիս խուսափել կոսմետիկ միջոցներից

26 դեկտեմբերի, 2016  21:40

Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել խնամքի կոսմետիկ միջոցներից, քանի որ դրանցում նյութեր կան, որոնք ազդում են կնոջ հետագա պահվածքի վրա եւ թույլ չեն տալիս համարժեք վերաբերվել երեխային ու նրա պահանջներին:

Ըստ գիտնականների՝ խոսքը բիսֆենոլ S-ի (BPS) մասին է, որն առկա է դեզոդորանտներում, շրթներկերում եւ օծանելիքում: Այսօր կոսմետիկ միջոցներում բիսֆենոլ S-ը (BPS) փոխարինում են բիսֆենոլ A-ով (BPA), որը, ինչպես արդեն պարզվել է, շատ վտանգավոր է առողջության համար: Սակայն BPS-ի անվտանգությունը նույնպես ապացուցված չէ, իսկ առողջության վրա այս նյութի ազդեցության շուրջ ուսումնասիրությունները շատ քիչ են:

Գիտնականները վստահեցնում են, որ բիսֆենոլ S-ը, ամեն ինչից զատ, բացասաբար է ազդում մարդու էնդոկրին համակարգի վրա: Իսկ մայրական բնազդի վրա դրա ազդեցությունը հաստատել է Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտությունը: Մկների վրա անցկացված փորձը ցույց է տվել, որ բիսֆենոլ S-ի ազդեցության նույնիսկ ցածր մակարդակը հանգեցրել է նրան, որ մայրերի ոչ ադեկվատ պահվածքի հետեւանքով մկնիկների 10%-ը մահացել է: Ընդ որում, որոշ մայր-մկներ պարզապես չեն հետեւել ձագերին, իսկ որոշները սպանել են նրանց: Իսկ մայր-մկներն այդ նյութի ազդեցությամբ գերակտիվ, սուր սթրեսային պահվածք են դրսեւորել:

Մարդկանց մասնակցությամբ նման հետազոտություններ դեռեւս չեն անցկացվել, սակայն գիտնականները հղի կանանց, ամեն դեպքում, խորհուրդ են տալիս BPS պարունակող կոսմետիկա չօգտագործել, քանի որ այդ նյութի հետ կապված ռիսկերի մեծ մասը գիտությանը նույնիսկ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել