Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հակածխախոտային հայեցակարգ է մշակել, որում 2014 թվականից հետո ծնվածներին ծխախոտի վաճառքի արգելք է ներառվել: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
Հայեցակարգը մշակվել է առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հանձնարարությամբ եւ ուղղված է մինչեւ 2025 թվականը բնակչության շրջանում ծխախոտի օգտագործումը 25%-ով նվազեցնելուն: 2014 թվականից հետո ծնվածներին ծխախոտի վաճառքի արգելքը՝ նույնիսկ նրանց 18 տարին լրանալուց հետո, կսկսի գործել 2033 թվականից:
Բացի այդ՝ հայեցակարգը նախատեսում է ծխելու լիարժեք արգելք հանրակացարանային բնակարաններում, հասարակական տրանսպորտում, միջքաղաքային եւ միջպետական ուղեւորափոխադրում իրականացնելիս, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ դրանցից 3 մետր հեռավորությամբ:
Օրենսդրական կարգավորումը կարող է առնչվել նաեւ էլեկտրոնային սիգարետներին: Առողջապահության նախարարությունն առաջարկում է դրանք հավասարեցնել սովորական ծխախոտին. Մոսկվայի քաղաքային դուման պատրաստվում է սահմանափակել հասարակական վայրերում դրանց օգտագործումը, ինչպես նաեւ դրանց վաճառքը թույլատրել միայն չափահասներին:
Գերատեսչությունը պատրաստվում է էլեկտրոնային սիգարետի վաճառքի եւ օգտագործման մասին օրինագիծ ներկայացնել Պետդումա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day