• Latest news

Կոտրելով լռությունը՝ Կոխլեար իմպլանտատների ոլորտի ձեռքբերումները

27 մարտի, 2014  11:13

40 ամյա Էմմի Ռիխտերը, Լոս Անջելեսից, ով ի ծնե կրել է լսողական ապարատ, դիմել է կոխլեար իմպլանտատների օգնությանը: Նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ ՝  նա այսօր ապրում է լիաթոք կյանքով: Էմին եւ իր երկվորյակ քույրը ի ծնե լսողության խնդիրներ են ունեցել, հայտնուոմ է Fox News-ը: 2 տարեկանում բժիշկները քույրերին ապահովել են լսողական ապարատներով, որը հնարավորություն  է տվել նրանց օգտագործել իրենց  մոտ դեռ պահպանված  լսողությունը: Աղջիկները հաճախում  էին հանրակրթական դպրոց. «Մենք բոլոր դեռահաս աղջիկների նման էինք, միայն մեկ բացառությամբ, որ ոչ բոլորն էին կարողանում լսել», - կիսվում է Ռխտերը:

Ամուսնանալուց եւ երեխաներ ունենալուց հետո Էմին նկատել է, որ սկսել է զգալիորեն կորցնել լսողությունը:

«Ես պետք է որոշում կայացնեի եւ քայլեր ձեռնարկեի, -ասում է նա, եւ ես որոշեցի  դիմել  կոխլեար իմպլանտատների օգնությանը. այլ  ընտրություն չունեի»:

Կոխլեար իմպլանտատների օգնությամբ՝ ձայնը խոսափողի միջով  փոխանցվում է մինի-համակարգիչին: Ձայնը վերածվում է թվային ինֆորմացիայի, որը փոխանցվում է ականջի ետնամասի ոսկրային հյուսվածքի մեջ գտնվող մագնիսին: Իմպլանտը ինֆորմացիան վերածում է էլեկտրոնային ազդանշանների, որոնք ներթափանցում են ականջի մեջ՝ խթանելով լսողական ներվը, որն էլ հնարավորություն է տալիս հիվանդին լսել:

«Երբ ստեղծվեցին առաջին փորձնական իմպլանտատները, պացիենտը համակարգչին էր միանում հատուկ կաբելով»,- ասում է Լոս Անջելեսի  UCLA բժշկական կենտրոնի տնօրեն Էլլիսոն Գրայմսը: Ժամանակակից մոդելների մոտ առկա է Bluetooth, հեռակառավարման վահանակ, անգամ կարող են համադրվել սմարթֆոնների եւ iPod-ների հետ:

Ռիխտերին նույնպես տեղադրել են նման իմպլանտատ 2007թ.: Իր մոդելը անգամ ջրադիմացկուն է, եւ ինքը հանգիստ կարող է լողալ լողավազանում:

Ռիխտերը ասում է, որ կիսվում է իր պատմությունով, որպեսզի իր նման մարդիկ չկորցնեն իրենց հույսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll