40 ամյա Էմմի Ռիխտերը, Լոս Անջելեսից, ով ի ծնե կրել է լսողական ապարատ, դիմել է կոխլեար իմպլանտատների օգնությանը: Նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ ՝ նա այսօր ապրում է լիաթոք կյանքով: Էմին եւ իր երկվորյակ քույրը ի ծնե լսողության խնդիրներ են ունեցել, հայտնուոմ է Fox News-ը: 2 տարեկանում բժիշկները քույրերին ապահովել են լսողական ապարատներով, որը հնարավորություն է տվել նրանց օգտագործել իրենց մոտ դեռ պահպանված լսողությունը: Աղջիկները հաճախում էին հանրակրթական դպրոց. «Մենք բոլոր դեռահաս աղջիկների նման էինք, միայն մեկ բացառությամբ, որ ոչ բոլորն էին կարողանում լսել», - կիսվում է Ռխտերը:
Ամուսնանալուց եւ երեխաներ ունենալուց հետո Էմին նկատել է, որ սկսել է զգալիորեն կորցնել լսողությունը:
«Ես պետք է որոշում կայացնեի եւ քայլեր ձեռնարկեի, -ասում է նա, եւ ես որոշեցի դիմել կոխլեար իմպլանտատների օգնությանը. այլ ընտրություն չունեի»:
Կոխլեար իմպլանտատների օգնությամբ՝ ձայնը խոսափողի միջով փոխանցվում է մինի-համակարգիչին: Ձայնը վերածվում է թվային ինֆորմացիայի, որը փոխանցվում է ականջի ետնամասի ոսկրային հյուսվածքի մեջ գտնվող մագնիսին: Իմպլանտը ինֆորմացիան վերածում է էլեկտրոնային ազդանշանների, որոնք ներթափանցում են ականջի մեջ՝ խթանելով լսողական ներվը, որն էլ հնարավորություն է տալիս հիվանդին լսել:
«Երբ ստեղծվեցին առաջին փորձնական իմպլանտատները, պացիենտը համակարգչին էր միանում հատուկ կաբելով»,- ասում է Լոս Անջելեսի UCLA բժշկական կենտրոնի տնօրեն Էլլիսոն Գրայմսը: Ժամանակակից մոդելների մոտ առկա է Bluetooth, հեռակառավարման վահանակ, անգամ կարող են համադրվել սմարթֆոնների եւ iPod-ների հետ:
Ռիխտերին նույնպես տեղադրել են նման իմպլանտատ 2007թ.: Իր մոդելը անգամ ջրադիմացկուն է, եւ ինքը հանգիստ կարող է լողալ լողավազանում:
Ռիխտերը ասում է, որ կիսվում է իր պատմությունով, որպեսզի իր նման մարդիկ չկորցնեն իրենց հույսը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day