• Latest news

Մեծ Բրիտանիայում ֆիթնես սրահ են բացել, որտեղ մարզվում են առանց հագուստի (ֆոտո)

24 հունվարի, 2017  23:49

Բրիտանացի անհատական մարզիչ Հելեն Սմիթը մարզումների յուրահատուկ համակարգ է մշակել, որոնց ժամանակ մարդիկ ֆիզիկական վարժություններ են անում առանց հագուստի։ Մերկ պարապմունքներն ընթանում են շրջանային մարզումների ոճով եւ տեւում են 1 ժամ։ Վարժությունները ներառում են ցատկ, կքանիստ, ձգում եւ զույգերով աշխատանք։

Հելենի դասարանում առաջին դասն արդեն կայացել է։ Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ դրան մասնակցել է մինչեւ 70 տարեկան 33 մարդ։ Հետագա պարապմունքները պլանավորվում է անցկացնել ամսական մեկ անգամ։ Մեկ պարապմունքի գինը 8 ֆունտ է։

Սմիթի խոսքով՝ իր համակարգն ինչ–որ բանով հիշեցնում է մարզական ճամբարների ոճը, սակայն ավելի մեղմ ձեւով։ Հելենին նման համակարգ ստեղծելու է ոգեշնչել Ֆրանսիայում նուդիստների հետ ծանոթությունը։ Հագուստից հրաժարվելը, ըստ մարզչի, պարապմունքներն ավելի արդյունավետ է դարձնում։

«Երբ մարզումներն ընթանում են առանց հագուստի, մարզվողներն ավելի լավ են տեսնում, թե ինչ է անում մարզիչը։ Օրինակ՝ եթե մարդը «շերտաձող» (պլանկա) վարժությունն է կատարում հագուստով, դժվար է հասկանալ, թե ճիշտ է արդյոք նա անում, եւ մկանները ճիշտ ձեւով են աշխատում։ Բացի այդ, մերկ մարզումներից հետո կարիք չկա մտածել քրտնած հագուստը լվանալու մասին», – ասել է Հելենը։

Ընդ որում, պարտադիր չէ մարզումներին ներկա լինել մերկ վիճակում։ Կանայք կարող են սպորտային կրծկալ կրել։ Թույլատրվում է նաեւ մարզակոշիկ հագնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել