• Latest news

Կետամինը կօգնի պայքարել ալկոհոլից ունեցած կախվածության դեմ

29 հունվարի, 2017  22:48

Կետամինը, որը բժշկության եւ անասնաբուժության մեջ անզգայացման ժամանակ օգտագործվող թմրաբեր նյութ է, կարող է օգնել ալկոհոլից կախվածության դեմ պայքարում։ Լոնդոնի թագավորական քոլեջի աշխատակիցները ենթադրում են, որ կետամինը կարող է ուղեղում արգելափակել հիշողությունները, որոնք կապված են ալկոհոլի օգտագործումից հետո առաջացող զգացողությունների հետ։

Ալկոհոլի օգտագործման մասին հաճելի հիշողությունները, ինչպես հատնի է, կարող են մարդու մոտ ամրապնդել կախվածությունը՝ նեյրոնների մակարդակով նրան ստիպելով անգիտակցաբար խմել։ Սակայն կետամինը, գիտնականների խոսքով, կարող է վերադասավորել նման հիշողություններ ուղեղում։

Նախկինում կետամինն արդեն փորձարկել էին ալկոհոլից կախվածություն ունեցող 50 կամավորների վրա։ Այս տարի փորձը շարունակելու են եւ արդեն փնտրում են 40 մարդու, որոնք կուզեին ազատվել իրենց կախվածությունից եւ քիչ խմել։

Կամավորները պետք է շաբաթական 40 միավոր ալկոհոլ խմեն՝ շաբաթվա մեջ առնվազն 4 օր խմելով։ Դեղամիջոցը ներարկում է անասթեզիոլոգը։ Չափաբաժինը շատ քիչ է լինելու քնելու համար։ 48 ժամ անց գիտնականները կստուգեն ալկոհոլի լուսանկարների նկատմամբ կամավորների ռեակցիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է