• Latest news

Ո՞ր երեխաներն են առավել հաճախ հիվանդանում ՍՇՎ–ով եւ գրիպով

31 հունվարի, 2017  16:20

Բոլոր վարակիչ հիվանդությունների մոտ 90 տոկոսը, որոնցով վարակվում են երեխաները, ՍՇՎ–ն է։ Թե որ երեխաներն են առավել խոցելի ՍՇՎ–ի եւ գրիպի առաջ, լրագրողներին պատմել է մանկաբույժ, մանկաբույժների հայկական ասոցիացիայի փոխտնօրեն Լյուդմիլա Սիմոնյանցը։

Թուլացած իմունիտետը, ըստ մասնագետի, երեխաներին խոցելի է դարձնում ինֆեկցիոն հիվանդությունների առաջ, այս դեպքում՝ ՍՇՎ–ի եւ գրիպի առաջ։ Ռիսկի խմբում առաջին հերթին վաղաժամ ծնված երեխաներն են, որոնք բնածին իմունոդեֆիցիտ ունեն։

Որքան հաճախ պետք է հիվանդանա երեխան, որպեսզի թույլ իմունիտետի կասկածներ առաջանան։

Նրա խոսքով՝ եթե  մինչեւ 1 տարեկան երեխան, որը կրծքով է կերակրվում, տարեկան ավելի քան 5 անգամ վարակվում է ՍՇՎ–ով, կարելի է ենթադրել, որ նա իմունային համակարգի խնդիրներ ունի։ Բանն այն է, որ կրծքի կաթը երեխային է փոխանցում մոր իմունիտետի մի մասը, այդ պատճառով նման կաթով սնվող երեխաները սովորաբար բավականին լավ են պաշտպանված շատ հիվանդություններից։ Պատահաբար չէ, որ մասնագետներից շատերը պնդում են, որ կրծքի կաթ կերած երեխաներն ավելի առողջ են լինում։

Ինչ վերաբերում է ավելի մեծ երեխաներին, ապա եթե նրանք տարեկան 6-7 անգամ ՍՇՎ–ով են վարակվում, ամենայն հավանականությամբ, նրանք խնդիր ունեն, եւ նրանց իմունիտետը չի կարողանում հաջողությամբ դիմադրել վիրուսներին։

Մանկաբույժը նշեց, որ եթե երեխան հաճախ է հիվանդանում, դա լուրջ խնդիր է ընտանիքի համար։ Երեխան հետ է մնում դպրոցական պարապմունքներից, ծնողները ստիպված են հավելյալ գումար ծախսել դեղերի համար, իսկ երեխայի մայրը ստիպված է թույլտվություն խնդրել աշխատավայրում։

Այդ ամենից խուսափելու  համար պետք է ամրացնել երեխայի օրգանիզմը եւ իմունիտետը, որպեսզի նա հեշտությամբ դիմակայի ինֆեկցիոն հիվանդություններին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել