• Latest news

Քաղցկեղով հիվանդ երիտասարդը մահացել է բժշկական մարիխուանայի պատճառով

9 փետրվարի, 2017  14:25

Տարածված կարծիքի համաձայն՝ բժշկական մարիխուանան օնկոհիվանդներին կարող է օգնել հաղթահարել սրտխառնոցը, հոգնածությունը եւ տրամադրության վայրիվերումները: Սակայն Հյուսիսային Քալիֆորնիայի հիվանդանոցներից մեկի երիտասարդ հիվանդի համար բժշկական մարիխուանա ծխելը կյանքի գին ունեցավ:

Հիվանդանոցի բժիշկները հետազոտել են եւ պարզել, որ կանաբիսի խմբաքանակը, որով բուժել են հիվանդներին, սնկային ինֆեկցիայով էր վարակված: Հենց այս սնկային ինֆեկցիան է սպանել հիվանդին՝ նրա օրգանիզմ թափանցելով: Հիվանդի անունը չի հաղորդվում: Ընդհանուր 5 հիվանդ է տուժել. բոլորը երիտասարդ էին եւ քաղցկեղը հաղթահարելու շանսեր ունեին, սակայն ինտենսիվ քիմիաթերապիայի ֆոնին իմունիտետի թուլացումը ինֆեկցիայի համադրությամբ նրանցից մեկի համար մահաբեր է եղել:

Բուժական նպատակներով մարիխուանայի կիրառումը հավանության է արժանացել ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, այդ թվում՝ Քալիֆորնիայում: Համարվում է, որ կանաբիսը կարող է օգնել փսիխոզների, ցրված սկլերոզի դեպքում, մշտական ցավերով տառապող հիվանդների կյանքը թեթեւացնել: Որոշ հետազոտություններով պարզվել է, որ բժշկական մարիխուանան կարելի է օգտագործել նաեւ միգրենը, Ալցհեյմերի հիվանդությունը, էպիլեպսիան եւ մի շարք այլ հիվանդություններ բուժելիս: Քալիֆորնիական հիվանդանոցում, որտեղ գրանցվել է հիվանդի մահվան դեպքը,  օնկոհիվանդներին մարիխուանան առաջարկում էին որպես սրտխառնոցի, տրամադրության վայրիվերումների եւ այլ խնդիրների դեմ միջոց, որոնց հետ նման հիվանդները բախվում են: Սակայն շուտով 2 բժիշկ նկատել են, որ ծխելուց հետո հիվանդների վիճակը վատթարացել է եւ նրանց օգտագործած մթերքի անալիզ են կատարել՝ պատճառը պարզելու համար:

Այդ նպատակով բժիշկները դիմել են University of California-ի աշխատակից Դոնալդ Լենդին: Խումբն ամբողջ Քալիֆորնիայում մարիխուանայի մոտ 20 նմուշ է հավաքել եւ այն հետազոտել է համալսարանի լաբորատորիաներում: Պարզվել է, որ բացարձակապես բոլոր նմուշները բորոբոսով էին ախտահարված: Նմուշների 90 տոկոսը, բորբոսից բացի, պարունակում էր ախտածին սնկեր եւ բակտերիաների այնպիսի տեսակներ, ինչպիսին են՝ Klebsiella-ն, E.coli-ն, Pseudomonas-ը եւ Acinetobacter-ը: Բոլոր միկրոպրգանիզմները կարող էին բավական լուրջ հիվանդություններ առաջացնել, բայց դրանք ավելի վտանգավոր էին օնկոհիվանդների համար, որոնց իմունիտետը քիմիաթերապիայի հետեւանքով թուլացած էր: Հետազոտողներն ընդգծել են, որ վտանգը խորանում է, քանի որ ծխելիս ախտածին բակտերիաներն ընկնում են անմիջապես թոքեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել