• Latest news

Ծխելը տղամարդուն փրկել է անեմիայից

18 փետրվարի, 2017  23:44

Պարզվել է, որ ծխելը պարադոքսալ ձեւով օգտակար է եղել Գերմանիայի բնակչի համար, որը հիվանդ էր անեմիայով։ Ածխաթթվային գազը,որը պարունակվում է ծխախոտի ծխի մեջ, օգնել էր օրգանիզմին ճնշել հիվանդությունը, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Journal of Biological Chemistry –ում։

«Այդ տղամարդը երբեք չէր կարողանա մարզիկ դառնալ, քանի որ նրա արյունը ունակ չէ դիմանալ մեծ քնակության թթվածնին, բայց ծխելը նրան փրկում է սակավարյունության զարգացումից»,- հայտնել է Ջոն Օլսոնը Հյուսթոնի Ռայսովյան համալսարանից։

Օլսոնը պատմում է, որ այդ հայտնագործության պատմությունը սկսվել է նրանից, որ մի երիտասարդ աղջիկ դիմել է Մաննհայմ գերմանական քաղաքի կլինիկա։ Նա գանգատվում էր թուլությունից ու մշտական խնդիրներից ՝ արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառով։

Ուսումնասիրելով նրա ԴՆԹ-ն, գիտնականները HBA1 գենում հայտնաբերել են հազվագյուտ մուտացիա, որի հետեւանքով սպիտակուցի կառուցվածքում փոխվել է ընդամենը մեկ ամինաթթու՝ գիստիդինի մոլեկուլը փոխարինվել է լեյցինով։

Հեմոգլոբինի մեջ 58-րդ ամինաթթվի փոխարինումը հանգեցրել է նրան, որ սպիտակուցը ծայրաստիճան խոցելի է դարձել թթվածնի գործողության հանդեպ։ Սպիտակուցի կենտրոնը թթվածնի մոլեկուլների հետ շփման ժամանակ մասերի է տրոհվում, ինչի հետեւանքով հեմոգլոբինը կորցնում է թթվածինը նորմալ յուրացնելու՞՞ ունակությունը։

Նման մուտացիաները սովորաբար փոխանցվում են ժառանգական ճանապարհով, ծնողներից երեխաներին։ Սակայն աղջկա ծնողները, որոնք Գերմանիա էին տեղափոխվել Թուրքիայից, երբեք չէին բողոքել սակավարյունությունից ու անեմիայից։Այդուհանդերձ, երբ գիտնականները ստուգել են նրանց ԴՆԹ նմուշները, մուտացիա են գտել հիվանդի հոր գենոմում։

Ինչո՞ւ նա չի տառապել անեմիայից։ Պարզվում է, պատճառը շատ հասարակ է՝ տղամարդ շատ էր ծխում,ինչը նրա հեմոգլոբինը պաշտպանել է քայքայումից։

Բանն այն է, որ այդ մուտացիան հեմոգլոբինը դարձնում է գրեթե 85 հազար անգամ զգայուն այլ մոլեկուլի նկատմամբ, որը մեծ քանակությամբ պարունակվում է ծխախոտի ծխի մեջ՝ ածխաթթվային գազում։ Ածխաթթվային գազը սովորական մարդկանց համար թույն է, քանի որ այն հեմոգլոբինի հետ ավել ի ամուր է կապվում, քան թթվածինը ու փաստորեն ներսից խեղդում է մարդուն։

Գենոմի նմանատիպ մուտացիայով մարդկանց համար ածխաթթվային գազը յուրատեսակ դեղ է, այլ ոչ թե թույն։ Այն կայունացնում է հեմոգլոբինը ու թույլ է տալիս նրան մասամբ կատարել իր գործառույթները, այլ ոչ թե քայքայվում է թթվածնի հետ շփման ժամանակ։ Այդ  իսկ պատճառով ծխելը օգտակար է եղել աղջկա հոր առողջության համար ու նա նույնիսկ չի կասկածել իր ԴՆԹ-ում հազվագյուտ մուտացիայի առկայության մասին։ Իսկ նրա չծխող դստեր առողջության վրա այդ մուտացիան բազմաթիվ բացսական հետեւանքներ է թողել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել